Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՏՈՐԻ ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐՈԻՄ ԳՈՐԾԱԾՎԱԾ ՀԱՊԱՎՈԻՄՆԵԸ

Հթ – – – – – «Հորիզոն» թերթ

Մճ – – – – – «Մուրճ» ամսագիր

Մշ – – – – – «Մշակ» թերթ

Տզ – – – – – «Տարազ» շաբաթաթերթ

ԹԵԺ – – – Թումանյանի երկերի ժողովածու (գիտական հրատարակություն)

ԳԱԹ – – – Գրականության և արվեստի թանգարան

ՀԹՖ – – – Հովհ. Թումանյանի ֆոնդ

ՔՆՆԱԴԱՏՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈԻԹՑՈԻՆ

1887

ՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈԻՆ

          Այս հոդվածը Թումանյանի գրավոր անդրանիկ ելույթն է, որն անստորագիր տպագրվել է «Նոր – Դար», 1887, № 136 – ում և այնուհետև. ՝ տասնամյակներ շարունակ անհայտ մնացել: Միայն 1963 թվականին ԳԱ «Տեղեկագրի» № 12 – ում տպագրած իր «Նորահայտ էջեր Թումանյանի ժառանգությունից» հոդվածում գրականագետ էդ. Զրբաշյանը վերջնականապես հաստատեց «Մի ավանդության» հեղինակային պատկանելիությունը և վերահրատարակեց այն:

          1. Նետողաց ազգը թաթարներն են (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն հայոց», Մոսկվա, 1858, գլուխ 20, էջ 135 – 137):

1892

ՄՈՃՈՌԱՆՑ ՊԵՏՐՈՍ. – «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

          Գրվել է 1892 թվականի հոկտեմբերի 14 – ին: Ինքնագիրը պահվում է «Մուրճի» արխիվում: Տպագրվել է Մճ, 1892, № 10, էջ 1485 – 1488:

1896

ԱՐԳԵԼՔՆԵՐ

          Գրվել է «Մշակի» «Արգելքներ կյանքի մեջ» առաջնորդող հոդվածի առիթով: Տպագրվել է Տզ, 1896, № 38, էջ 599 – 601:

          1. Տե՛ս Մշ, 1896, սեպտեմբերի 7, № 104, «վերջին շունչ» – ուսուցչի օրագրից պատկերը Սուրեն ստորագրությամբ:

1897

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ

          Տպագրվել է Տզ, 1897, № 14, էջ 236 – 238:

          1. Ակնարկում է Մշ, 1897, ապրիլի 5, № 40, խառն լուրերի բաժնում Գրող ստորագրությամբ «Գրողի օրագիրը» հոդվածը, ուր խոսվում է ժամանակակից գրողների ու գրական բարքերի մասին:

          2. Տե՛ս Տզ, 1897, № 12, էջ 203, «Նամակ խմբագրության»:

1898

ՏԱՂԱՆԴ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆ

          Տպագրվել է Տզ, 1898, դեկտեմբերի 20, № 49, էջ 1113 – 1114,

          1. Տե՛ս Մշ, 1897, № 6, դերասան Արշակ Հարությունյանի «Նամակ խմբագրությանը»:

          2. Մունե Սյուլլի (1841 – 1916) – ֆրանս. նշանավոր ողբերգակ, որը հռչակվել է Փարիզում Օրեստի, Համլետի և Էդիպի դերակատարումներով:

          3. Թումանյանը նկատի ունի Հ. Սևյանի «Մուրճում» (1898, № 10 – 11, էջ 1573 – 1580) տպագրած «Թատրոնի շուրջը» հոդվածը, ուր նա ծաղրում է Կարապետ Գալֆայանին՝ ասելով. «... Բայց շատ տարօրինակ կերպով հայտնվեց այս նորածինը, մեր աչքի առած եղած ոչինչը 6 ամիս հետո ինչ դարձավ, մի տարուց հետո տաղանդ և այժմ, մոտ երկու տարի՝ «աստղ», «արտակարգ երեվույթ», «արդեն իր փառաց դափնիներուն մեջ», «հանճար» և վերջապես՝ «երկրորդ Ադամյան»:

1899

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈԻ ԲԱՐՔԻՑ

          Տպագրվել է Տզ, 1899, ապրիլի 11, № 13, էջ 315 – 316:

          1. Խոսքը «Նոր – Դար», 1899, ապրիլի 1, № 58 – ում տպագրված «Այս ինչիցն է» վերնագրով առաջնորդող հոդվածի մասին է, ուր ասվում է, թե «Վերջին քսան տարվա ընթացքում մեր մտավոր կյանքը չէ ծնել, չէ մշակել գեթ մի քանի նշանավոր հրապարակախոս գրողների, դրա փոխարեն անընդունակների, աղմուկ հանողների, և՛ միտք, և՛ սիրտ պղտորողների, և՛ հայերեն լեզուն ապականողների ահագին լեգեոն է հրապարակ ընկել», որ բոլոր աչքի ընկնող գործիչներն ու գործերը անցյալում են եղել: Այս ինչի՞ցն է, – հարցնում է հոդվածագիրը և պատասխանում, – համենայն դեպս – ո՛չ պրոգրեսից:

          2. Թ – ն ակնարկում է Ղ. Ալիշանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Նուագք», Վենետիկ, 1886 – 1888:

          3. Տե՛ս «Նոր – Դար», 1899, մարտի 4, № 39, «Կանոնավոր կրթությունն է պակասում» առաջնորդող հողվածը:

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

          Հոդվածը անավարտ է մնացել Կովկասյան գրաքննության արգելքի պատճառով:

          Տպագրվել է ԹԵԺ, 1951, հ. IV, էջ 61 – 63, որը և հիմք է դարձել ներկա հրատարակության համար:

          1. Սկսած 1858 թ. № 1 – ից Ստ. Նազարյանի այս խոսքերը որպես բնաբան դրոշմվում էին «Հյուսիսափայլի» այդ տարվա բոլոր համարների տիտղոսաթերթերին:

          2. Տե՛ս «Խաչատուր Աբովյանի երկերը», Մոսկվա, 1897: Մեջբերումը կատարված է հիշյալ գրքի առաջաբանից, էջ VIII:

          3. Տե՛ս «Լևոնի վիշտը, ժամանակակից վեպք, չորս գլուխ բաժանած և զանազան բանաստեղծություններ», Մոսկվա, 1865, էջ 244, «Ազգային վիճակ» բանաստեղծության առաջին երկու տողը:

          4. «Մատենագրությունք Մ. Պեշիկթաշլյանի», Կ. Պոլիս, 1870, էջ 76, «Եղբայր եմք մեք» բանաստեղծությունը:

          5. Մ. Թաղիադյանին վերագրված այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1820 թ. «Հայելի Կալկաթյան» լրագրում: Ենթադրվում է, որ դրա հեղինակը հնդկահայ բանաստեղծ և հրապարակախոս Հովհաննես Տեր – Հակոբյանն է:

1900

ՇԵՔՍՊԻՐ, ՀԱՄԼԵՏ, ԹԱՐԳՄ. ԳԱՐԵԳԻՆ Հ. ԲԱԲԱԶՅԱՆ

          Տպագրվել է Տզ, 1900, մարտի 12, № 9, էջ 129 – 131, «Մատենախոսություն» բաժնում:

          Սևագիր – ինքնագիրը հեղինակային ուղղումներով պահվում է ԳԱԹ, Թումանյանի ֆոնդում:

1902

ՔԱՌԱՍՈԻՆ ՏԱՐԻ

          Գրվել է Ղ. Աղայանի գրական գործունեության 40 – ամյակի առթիվ, որը նշվեց 1902 թ. մայիսին: Տպագրվել է Տզ, 1902. մարտի 24, № 11, էջ 78 – 79:

Ղ. ԱՂԱՅԱՆՑ

(Քառասունամյակի օրը)

          Գրվել է Ղ. Աղայանի հոբելյանի օրը՝ 1902 թ. մայիսի 19 – ին, սակայն տպագրվել է միայն 1911 թ. Տզ, № 5 – 6, էջ 80:

          1. Լիր արքայի խոսքերը Թումանյանը բերել է հիշողությամբ: Այն վերցըված է Շեքսպիրի համանուն ողբերգության երրորդ արարվածի երկրորդ տեսարանից, ուր ասված է.

                               – Բայց, այսուհանդերձ, պետք է ձեզ կոչեմ

                               Նվաստ ծառաներ, որ միացրել եք

                               Երկու չարասիրտ աղջիկների հետ

                               Ձեր երկնածնունդ լեգեոնները,

                               Մի ծեր գլխի դեմ, այսչա՜փ սպիտակ:

Շեքսպիրը, «Արքա Լիր», թարգմ. անգլերենից

Հովհ. Խան – Մսաեհյան, Թիֆլիս, 1898, էջ 87:

1905

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ

          Տպագրվել և «Լույս» օրացույց հանդեսի 1905 թվականի հավելվածում, այնուհետև՝ Նագարյանց էմ., «Ընտիր հատվածներ», Ա. մաս, Ալեքսանդրապոլ, 1907, էջ 265 – 269, «Հովհաննես Թումանյան» վերնագրի տակ:

          Տպագրվում է «Ընտիր հատվածներից»:

          1. Լորիս – Մելիքով Միքայել (1825 – 1888) – հայ գեներալ. 1877 – 1878 թթ. ռուս – տաճկական պատերազմում Կովկասյան հատուկ զորաբանակի հրամանատարն էր:

1907

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

          Տպագրվել է «Փայլակ», Թիֆլիս, 1907, ապրիլի 14, № 6:

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

          Գրվել է Պերճ Պռոշյանի թաղման առիթով, որը տեղի է ունեցել Թիֆլիսում 1907 թվականի դեկտեմբերի 2 – ին: Տպագրվել է «Վտակ», 1907, դեկտեմբերի 9, № 17:

1908

ՀԱՅՈՑ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԸ

          Գրվել է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հրատարակության 50 – ամյակի առթիվ: Տպագրվել է «Վտակ», 1908, հունիսի 5, № 119:

1909

ՈՉ – ԳՐԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏ

          1909 թ. հուլիսի 28 – ին «Մշակի» № 162 – ում Ռ. Դրամբյանը հանդես եկավ «Գրական մեծությունները բանագող» հոդվածով, ուր պնդում էր, թե Թումանյանի «Ծիտը» վերցված է Ս. Հայկունու «Աշըղ Ահլոր» առակից: Թ – ն Դրամբյանին պատասխանեց «Ոչ – գրական ոչնչությունները քննադատ» (Մշ, 1909, գոստոսի 5, 6, № 169, 170) հոդվածով, որի դեմ Դրամբյանը գրեց «Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին» (Մշ, 1909, № 187, 189, 193) պատասխանը: Բանավեճին մասնակցեց նաև Մուշ. Բագրատունին «Գրական էտիկան գրական մեծությունների ձեռքում» հոդվածով (Մշ, 1909, օգոստոսի 16, № 179):

          1. Տե՛ս Ս. Հայկունի, «Ժողովրդական առակներ», 1907, Վաղարշապատ:

          2. Նկատի ունի Թ – ի «Չախչախ թագավորը» և «Ծիտը» հեքիաթները, որոնք տեղ էին գտել 1907 թ. հրատարակած «Լուսաբեր» դասագրքում:

          3. Խոսքը Ս. Հայկունու «Աղվես ու թոզոտ բեգ» հեքիաթի մասին է («Ժողովրդական առակներ», էջ 34 – 40):

          4. «Վարժարան», Թիֆլիս, 1883, № 6, էջ 77, «ճուտիկը»:

ԹՅՈԻՐԻՄԱՑՈԻԹՅԱՆ ՄՈԻԹԻ ՄԵՋ

          Տպագրվել է Հթ, 1909, դեկտեմբերի 9, № 40:

          1. Ակնարկում է 1853 – 1856 թվականների ռոա – տաՃկական պատերազմը, որին մասնակցել է հայ գեներալ Վասիլ Բեհբութովը (1791 – 1858):

          2. 1905 – 1906 թվականների հայ – թուրքական ընդհարումները:

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

          Տպագրվել է Հթ, 1909, դեկտեմբերի 26, № 54:

ՄԵԾ ՑԱՎԸ

          Տպագրվել է Հթ, 1909, դեկտեմբերի 27, № 55:

          1. Ակնարկում է իր՝ Հթ, 1909, դեկտեմբերի 9, № 40 – ում տպագրած «Թյուրիմացության մութի մեջ» հոդվածը (տե՛ս այս հատորը, էջ 70):

          2. «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը» նշանակում է՝ 12 խաչապաշտ և յոթանասուներկու մուսուլմանական ցեղերի գլուխ:

          3. «Մանկական ոտանավորներ և երգեր», խմբագրեց Գամառ Քաթիպա, Տփխիս, 1881, էջ 27:

1910

ՁԵՎՆ ՈԻ ՀՈԳԻՆ

          Տպագրվել է Հթ, 1910, հունվարի 15, № 9:

          1. Մեջբերումը արված է «Մշակի» խմբագիր Ալ. Քալանթարի «Հայ թատրոնի կարիքները» առաջնորդող հոդվածից (Մշ, 1910, հունվարի 10, № 5):

          2. Մեջբերումը արված է «Սուրհանդակի» խմբագիր Աս. Երիցյանի անվերնագիր առաջնորդող հոդվածից («Սուրհանդակ», 1910, հունվարի 10, № 53):

ՄԻ ԵՐԿՈԻ ԽՈՐՀՈԻՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈԻԼԻՆ

          Տպագրվել է Հթ, 1910, փետրվարի 4, № 26:

«ՀԱՄԼԵՏԻ» ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ՇԱԲԱԹԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ

          Տպագրվել է Հթ, 1910, ապրիլի 13, № 80:

          1. 1910 թ. ապրիլի 5 – ին, երկուշաբթի օրը՝ Թիֆլիսի Արքունական թատրոնում հայ դերասանական «Նոր – դրամա» ընկերությունը Ամո Խարազյանի ռեժիսորությամբ, մասնակցությամբ Ամիրան Մանդինյանի և Գեդեոն Միրղայանի ներկայացրել է Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը:

          Համլետի դերում՝ Ամո Խարազյան:

          2. «Համլետի» ռուսերեն բեմադրությունը Դայլսկու ղեկավարությամբ տեղի է ունեցել 1910 թ. ապրիլի 9 – ին, դարձյալ Արքունական թատրոնում:

ՏԽՈՒՐ Գ. Վ. – ԻՆ

          Տպագրվել է Հթ, 1910, ապրիլի 18, № 83:

          1. Հոդվածը գրվել է «Մշակի» աշխատակից Գրիգոր Վարանդյանի «Տխուր փաստեր» – նամակ խմբագրության (Մշ, 1910, ապրիլի 15, № 81) դեմ:

          2. Թ – ն գրել էր «Երևանի կռիվը և Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» իբրև պատմություն» ուսումնասիրությունը:

          Տե՛ս ԹԵԺ, հ. VI, էջ 458 – 461:

ՀԱՅԻ ՈԳԻն

          Տպագրվել է Հթ, 1910, ապրիլի 30, № 91:

ՈԻՂՂԱԾ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

          Տպագրվել է Հթ, 1910, մայիսի 6, № 96:

          1. Թ – ն նկատի ունի իր «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» և ռուս – պարսկական պատերազմը» անավարտ ուսումնասիրությունը (տե՛ս ԹԵԺ, հ. VI):

          2. «Վերք Հայաստանի» վեպը Մոսկվայի՝ Ժամհարյան հրատարակությամբ լույս է տեսել 1897 թվականին, իսկ Բաքվի Կուլտուրական Միության հրատարակությամբ՝ 1908 թ.:

«ՄՇԱԿ» – Ի Պ. Գ. Վ. – ԻՆ

          Տպագրվել է Հթ, 1910, մայիսի 8, № 98:

          1. Խոսքը դարձյալ Գ. Վ. – ի «Տխուր փաստեր» նամակի մասին է: Թ. – ը նկատի ունի հատկապես Գ. Վ. – ի «մեր սիրած, հարգած բանաստեղծի այս անգամվա հանած ձայնը շատ խեղդող թվաց մեզ» արտահայտությունը:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ» ԴԱՐՁԱՎ АМЕРИКАНСКАЯ...

          Տպագրվել է Հթ, 1910, մայիսի 9, № 99:

          1. 1910 թ. մայիսի 5 – ին «Հորիզոնի» № 95 – ում Արման ստորագրությամբ մեկը գրում է նամակ խմբագրության, ուր ասում է.

          «Այսօր պատահմամբ ձեռքս ընկավ «Пчелка» մանկական երկշաբաթաթերթի 1907 թ. 6 – րդ համարը և ես զարմանքով ու ապշությամբ կարդացի այնտեղ «Горе – купцы» ամերիկական ժողովրդական զրույց վերնագրով մի պատկերազարդ երկար պատմություն գրված ոտանավորով: Այդ ո՛չ այլ ինչ է, եթե ոչ Հով. Թումանյանի «Անբախտ վաճառականների» բավական հաջող թարգմանությունը Ե. Վիստավկինայի: Սակայն ո՛չ Հով. Թումանյանի անունը, և ո՛չ մի տող այն մասին, թե դա թարգմանություն է հայերենից, չկա: Խնդրում ենք թարգմանիչին կամ այդ բանից տեղեկություն ունեցողին հայտնել այդ թարգմանության հանգամանքներից: Հետաքրքիր է և այն, թե արդյոք հեղինակը գիտե՞ այդ թարգմանության մասին»:

          2. Հավանաբար, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

          3. «Անբախտ վաճառականները» գրվել է 1886 թվականին, բայց առաջին անգամ տպագրվել է միայն 1899 – ին:

ԼԵԶՎԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          Հոդվածի սևագիր ինքնագիրը պահվում է ՀԹՖ, № 35: Տպագրվել է Հթ, 1910, մայիսի 14, № 103:

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈՒԼ

          Տպագրվել է Հթ, 1910, հունիսի 6, № 122:

          1. Թերթի նույն համարում տպագրված և մի խումբ հայ ուսանողների 1910 թ. մայիսի 30 – ին Պետերբուրգից ուղարկած նամակը, որտեղ անդրադառնալով Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների ընտրության հետ կապված լրագրական բանավեճերին, նրանք բողոքում էն մամուլը վարկաբեկողների նկատմամբ հղած հասարակական անտարբերության դեմ և զայրույթ հայտնում այն օրգաններին, որոնք «տպագրական խոսքը դարձրել են անձնական նեղ ու գծուծ շահերի պաշտպանության միջոց»:

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԴԱՏԸ

          Տպագրվել է Հթ, 1910, հունիսի 12, № 127:

          1. 1910 թ. հունիսի 2 – ի № 34 հրամանագրով Մարիամյան – Հովնանյան դպրոցի հոգաբարձությանը բոլորովին կամայականորեն, առանց որևէ պատճառաբանության, աշխատանքից արձակում է դպրոցի տեսուչ Տ. Ռաշմաճյանին և ուսուցչական խումբը: Այդ անիրավության դեմ մամուլում հանդես եկան ոչ միայն Ներսիսյան դպրոցի, այլև Երևանի ու գավառի ուսուցիչները, շրջանավարտներն ու գրողները: Հասարակական կարծիքի ճնշման տակ՝ արձակված ուսուցիչներից 10 – ը իրենց պաշտոններում կրկին վերականգնվեցին:

          Հայ ուսուցչի իրավունքների պաշտպանությամբ Թ. հանդես եկավ ինչպես այս, այնպես էլ «Ազատ են... » (Հթ. 1910, № 121), «Մողնռւ ծխականին» (Հթ, № 123) և «Ելքը» (Հթ, № 133) հոդվածներում:

ՎՌԱԶ ՊԱՏԱՍԽԱՆ Պ. Ա. ՄԵՂՐՅԱՆԻՆ

          Տպագրվել է Հթ, 1910, օգոստոսի 8, № 173:

          1. 1910 թ. մարտի 7 – ին, Նոր – Նախիջևանում հրատարակվող «Լույս» շաբաթաթերթի № 10 – ում Մեղրյանը տպագրել էր «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն» հոդվածը, որի առթիվ հանդես եկավ Հով. Թումանյանը իր «Լեզվական փոխառությունները» (Հթ, 1910, մայիսի 14, № 103) հոդվածով: Դրան ի պատասխան Մեղրյանը գրեց «Ուշացած պատասխանս Հով. Թումանյանին» (Հթ, 1910, № 166), որը և ակնարկում է բանաստեղծը:

          2. Խոսքն իր «Լեզվական փոխառությունները» հոդվածի մասին է (տե՛ս այս հատորը, էջ 96):

          3. Տե՛ս այս հոդվածի № 2 ծանոթագրությունը:

ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 7, № 221:

          1. Խոսքը Սիմ. Տեր – Մինասյանի (Գորիից) Հթ, 1910, հոկտեմբերի 3 – ի № 218 – ում տպագրած «Մի կարևոր առաջարկ» հոդվածի մասին է, ուր նա գրում է, որ «Այժմ մի լուրջ և բազմակողմանի ամսագրի հրատարակության մեծ կարիք է զգացվում»: Այդ նպատակով հրավիրում է հրատարակչական ընկերությունների, ինչպես նաև գրողների ու գրականագետների ուշադրությունը՝ ստեղծելու մի հայ օրգան ռուսական «Вестник знания» հանդեսի օրինակով:

ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ՈԻ ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 9, № 223:

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԶԱՆՈՒՄ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 16, № 229:

          1. Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը հիմնվել է 1906 թվականին: Նրա նախագահը սկզբում Ալեքսանդր Մելիք – Ազարյանն էր, ապա՝ տիկին Հ. Մարտիրոսյանը:

          2. Ակնարկում է Հ. Տաշյանի կազմած «Ցուցակ հայերեն ձեռագրաց», Վիեննա, 1895 թիվ:

          3. Հիշյալ նյութերի մասին տե՛ս Ե. Լալայան, «Ազգագրական հանդես» 20 – 23 – րդ գրքերը (1910 – 1912), ինչպես նաև՝ «Վասպուրական», Թիֆլիս, 1912, «Ցուցակ հայերեն ձեռագրաց վասպուրականի», Թիֆլիս, 1915 թ.:

ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 17, № 230:

ՉԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 19, № 231:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Եվ ՄԵՆՔ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 26, № 237:

          1. Նկատի ունի Ա. Աթանասյանի «Ինչո՞վ բացատրել» հոդվածը (Մշ., 1910, № 221):

          2. Տե՛ս Հթ, 1910, հոկտեմբերի 13, № 226, Շիրվանզադեի «Ցավալի է» հոդվածը:

          3. Եզովպոսի առակներից մեկի հերոսը, տե՛ս «Առակք Եզովբոսի» թարգմ. Մինաս Վ. Բժշկյան, Վենետիկ, 1860, էջ 280:

ՆՈՐԵՐԻ ՀԱՄԱՐ

          Տպագրվել է Հթ, 1910, հոկտեմբերի 31, № 242:

          1. Թումանյանը նկատի անի թերթի նույն համարում տպագրված՝ Հ. Մազմանյւսնի «Գարնան երգերից», «Երազ» և Ար. Տեր – Խաչատրյանի «Պանդուխտ», «Կարոտ» բանաստեղծական առաջին փորձերը:

<Լ. Ն. ՏՈԼԱՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

          Տպագրվել է Հթ, 1910, նոյեմբերի 9, № 249:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

          Տպագրվել է Հթ, 1910, նոյեմբերի 13, № 253:

          1. Շիրւ|անզադեի գրական գործունեության 30 – ամյա հոբելյանը նշվել է 1911 թ. մայիսի 22 – ին Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում: Այդ օրը «Հորիզոնի» վիպասանին նվիրված հոբելյանական համարում ( № 108) Թումանյանը հանդես եկավ «Սիրելի Շիրվան» իր ջերմ հոդվածով:

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ

          Տպագրվել է Հթ, 1910, նոյեմբերի 28, № 266:

          1. Կուլտուրական Միությունը կազմակերպվել է 1906 թվականին, Կ. Խատիսյանի գլխավորությամբ:

          2. Տե՛ս այս հատորը, առաջին նամակի № 1 ծանոթագրությունը:

1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

          Տպագրվել է Հթ, 1911, հունվարի 1, № 1:

          1. Ակնարկը վերաբերում է Կովկասի հայ գրողների արդեն կազմավորվող ընկերությանը, որը պաշտոնապես ձևակերպվեց 1912 թվականի հոկտեմբերին:

          2. Թումւսնյանն ակնարկում է Հթ, 1910, դեկտեմբերի 31, № 293 – ում Ղ. Աղայանի տպագրած «Նամակ խմբագրությանը», ուր նա բողոքելով «Հովիտի» նույն տարվա վերջին համարում Գարեգին Ենգիբարյանի իր հասցեին ուղղած զրպարտության դեմ, գրում է. «Չգիտեմ ո՛վ ինչպե՛ս, բայց ես շատ անգամ ուզում եմ փախչել և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից և դրանով ազատվել մեր գրելացավով բռնված՝ թուղթ ու անուն մրոտող գրչակների ձեռից: Գիտեմ, որ նրանց ուզածն էլ հենց այդ է... զզվեցնել, մեռցնել... »:

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ

          Տպագրվել է Հթ, 1911, փետրվարի 4, № 25:

          1. Տե՛ս բժ. Ա. Զարգարյանց. «Ադաթ չի», կոմեդիա 2 գործ. զոկ բարբառով, Թիֆլիս, 1912: Նույն բարբառով ունի նաև «Ակցըզչի» կատակ 1 գործողությամբ, Թիֆլիս, 1915:

          2. Բանաստեղծ Հարություն Թումանյանի զոկերեն կուպլետները՝ (քառատող բանաստեղծությունները) «Զոկի Նազանի» – կուպլետներ և պար – տե՛ս «Խաթաբալա» երգիծական շաբաթաթերթ, Թիֆլիս, 1909, օգոստոսի 15, № 33, էջ 395 – 396, ինչպես նաև «Խաթաբալա», 1910, հունիսի 12, № 24, էջ 283, «Զոկի դարդըդիլ» ընդհանուր վերնագրի տակ:

ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ

          Տպագրվել է Հթ, 1911, մարտի 5, № 47:

          1. Շիրվանզադեի «Արմենուհի» դրամայի շուրջ ծագած բանավեճին մասնակցեց նաև ինքը՝ հեղինակը իր «Ե՞րբ վերջապես» հոդվածով (Հթ, 1911, փետրվարի 1, № 22): Այստեղ նա հարցնում է, թե ե՛րբ, վերջապես, կշտամբանքի խոսքեր կասվեն բոլոր նրանց, ովքեր բոլորովին անկոչ և անգիտակ, բայց հեղինակավոր լեզվով են խոսում արվեստի գործերի մասին: Շիրվանզադեն գտնում է, որ դրանց «... անհատները չպիտի ասեն այդ խոսքերը, այլ ինքը՝ հասարակությունը, մամուլը: Սրանք պիտի բռնեն վանդալների թևերից, ետ քաշեն նրանց և ցույց տան իրանց տեղերը»:

          Այս հոդվածի դեմ հանդես եկավ Ներսիսյան դպրոցի գրականության ուսուցիչ Մ. Սատենճյանը իր «Քննադատելու իրավունքը» (Հթ, 1911, № 37) հոդվածով, որին ի պատասխան Շիրվանզադեն գրեց «Դարձյալ մեկը» (Հթ, 1911, № 38) հոդվածը:

          2. Նկատի ունի բժ. Բ. Աղասարյանի այն դիտողությունը, թե Սամսոն Ալադյանը ներկայանում է որպես հոգեբանորեն անհամոզիչ և հակասական կերպար, որը տեսնելով իր կնոջը սիրեցյալի հետ՝ նախ ատրճանակով հարձակվում է նրանց վրա, ապա՝ այն դեն նետելով, արտասանում.

          – Գնա նրա հետ, ազատ ես (մանրամասնությունները տե՛ս Մշ, 1911, № 19):

ԶԳՈՒՅՇ ՊԵՏՔ է. ԼԻՆԵԼ

          Տպագրվել է Հթ, 1911, ապրիլի 27, № 87:

          1. Շիրվանզադեի հոբելյանի առիթով Գ. Բաշինջաղյանը տպագրել է «К юбилею Ширванзаде» («Тифлисский листок», 1911, 24 – го апреля, № 92) հոդվածը, ուր նա ավելի շատ խոսում է հայ վիպասանների՝ մասնավորապես Շիրվանզադեի նյութական ծանր կացության, քան գրական ծառայությունների մասին: Բացի այդ՝ Բաշինջաղյանը մի կողմից կասկած է հայտնում նրա 30 – ամյա հոբելյանը ըստ արժանվույն նշելու մասին, մյուս կողմից՝ հույս հայանամ, որ Շիրվանզադեն կվարձատրվի ինչպես բարոյապես, այնպես էլ նյութապես, որի կարիքը մանավանդ նա զգում է: Հենց այս վերջին արտահայտությունն է, որ դուր չի եկել Թ – ին:

ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱՆ

          Տպագրվել է Հթ, 1911, մայիսի 22, № 108:

ԱՐՁԱՆ ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

          Տպագրվել է «Հասկեր», 1911, № 5, էջ 130 – 131 (անստորագիր):

          1. Այս և նախորդ մեջբերումը տե՛ս «Վերք Հայաստանի» բ. գլուխ («Խաչատուր Աբովյանի երկերը», Մոսկվա, 1897, էջ 100, 170):

ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴ

          Տպագրվել է Հթ, 1911, հունիսի 4, № 119:

          1. 1911 թ. հունիսի 3 – ին Հթ, № 118 – ում Լեոն հանդես եկավ հայ տպագրության 400 – ամյակին նվիրված «Համազգային հոբելյան» հոդվածով, ուր հիշեցնելով, որ առաջիկա 1912 թ. լրանում է հայերեն առաջին տպագիր գրքի՝ 1512 թ. Վենետիկում հրատարակված «Պարզատումարի» չորսհարյուրամյակը, առաջարկում է նշել այն ինչպես հայրենիքում, այնպես էլ բոլոր գաղթօջախներում որպես համազգային հոբելյան:

ՊԱՏԱՍԽԱՆ Պ. ԿԱՏՈՆԻՆ

          Տպագրվել է Հթ, 1911, հոկտեմբերի 9, № 222:

          1. «Սուրհանդակ» թերթի հոկտեմբերի 8 – ի № 408 – ում Կատոնը տպագրել է «Իմ պատասխանը Հ. Թումանյանին» հոդվածը, գրված՝ բանաստեղծի «Նամակ խմբագրության» (Հթ, 1911, № 220) դեմ, ուր նա դիմելով Կատոնին բացատրություն է պահանջում նրանից «Սուրհանդակի» 1911, հոկտեմբերի 6, № 406 – ում տպագրած հոդվածի առթիվ:

          2. Ս. Չերքեզյան – ռեակցիոն հրապարակախոս, որը ստորագրել է Կատոն, Կ. և Իրազեկ ծածկանուններով:

1912

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

          Տպագրվել է Հթ, 1912, ապրիլի 7, № 71:

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԸ

          Այս հոդվածը Թ – ն գրել և Հթ. խմբագրությանն է ուղարկել Պետերբուրգից 1912 թ. մարտի 24 – ին, տպագրվել է մայիսի 2 – ին, № 91 – ում:

ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

          Տպագրվել է Հթ, 1912, հունիսի 20, № 130:

ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է Հթ, 1912, սեպտեմբերի 7, № 196:

          Այս հոդվածը գրելիս Թ – ը մեծապես օգտվել է իր՝ այն ժամանակ դեռևս անտիպ «վերք Հայաստանին» և <18>26 թ. ռուս – պարսկական պատերազմը» ուսումնասիրությունից (տե՛ս ԹԵԺ, հ. VI, էջ 257 – 266):

          1. Ակնարկում է 1826 – 1827 թթ. ռուս – պարսկական պատերազմը:

          2, Ներսես Աշտարակեցի (1770 – 1857) – կաթողիկոս:

          3. «Кавказский сборник» – ի I հատորը հրատարակվել է 1876 թ. Թիֆլիսում:

Ղ. ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏԸ»

          Տպագրվել է Հթ, 1912, սեպտեմբերի 20, № 205:

          1. Տ. Նավասարդյանց, «Հայ ժողովրդական հեքիաթներ», 5 – րդ գիրք, 1889, էջ 74:

          2. «Աղբյուր», 1883, № 1,

          3. Իր «Ռուսահայ գրականության պատմության» մեջ (Ա. մաս, 1909, էջ 53) Լ. Մանվելյանը գրում է. «Գրականության մեջ առաջին անգամ գեղարվեստորեն մշակեց այդ նյութը Թաղիադյանը, որին հետևեց Աղայանը: «Վարսենիկի» և «Անահիտի» համեմատությունը ես կանեմ իր տեղում»:

          4. Տե՛ս Լ. Մանվելյան, «Ռուսահայ գրականության պատմություն», դ. մաս, 1911, էջ 36:

          5. Տե՛ս «Сборник материалов для описания местностей и племён Кавказа», кн. 28, отд. II, «Предание об албанском царе Вачагане».

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ

          Տպագրվել է Հթ, 1912, հոկտեմբերի 16, № 227, հոկտեմբերի 17, № 228: Թերթում տողատակ տրված է խմբագրական հետևյալ ծանոթությունը. «Հետաքրքրական համարելով մեր նշանավոր բանաստեղծ Հովհ. Թումանյանի տեսակետը՝ տաճկահայոց ներկա տագնապի մասին՝ մենք նրա հոդվածին տեղ ենք տալիս մեր թերթում, պատասխանատվությունը թողնելով հեղինակին»:

          1. Տե՛ս այս հատորը, էջ 138:

          2. Ոփլյամ Գլադստոն (1809 – 1898) – անգլիական պետական – քաղաքական գործիչ:

ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԵԶԸ

          Տպագրվել է Հթ, 1912, հոկտեմբերի 20, № 231:

ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ

          Տպագրվել է Հթ, 1912, նոյեմբերի 14, № 252:

          1. Հակոբ Գենջյանի հոդվածը լույս է տեսել ոչ թե № 245 – ում, այլ 1912 թ. հոկտեմբերի 23 – ին, № 235 – ում «Նամակ խմբագրության» բաժնում: Այստեղ նա դժգոհում է Հայ գրողների ընկերության առաջին ընդհանուր ժողովից, որին մասնակցում էին ավելի շատ ոչ գրողներ (նկատի ունի բժ. Զարգարյանին և այլոց): Գենջյանը հոդվածն ավարտում է ասելով, «բանից դուրս է գալիս, որ մենք ավելի շատ գրողներ ունենք, քան ընթերցողներ:

          Երջանի՜կ գրականություն»:

          Հայ գրողների ընկերության դեմ է ուղղված նաև «Ընկեր» շաբաթաթերթի (1912, հոկտեմբերի 21, № 32) նորություններ բաժնում տպագրված «Դարձյալ մի անպետք հիմնարկություն» խմբագրական հաղորդումը:

          2. «Баку» թերթի 1912 թ. հոկտեմբերի 30 – ի № 240 – ում տպագրված է Շիրվանզադեի «Նամակ խմբագրությանը», ուր վիպասանը հայտնում է. «Անկախ նորաստեղծ ընկերության նկատմամբ ունեցած համակրանքից, ես ամենևին մտադիր չեմ ակտիվ մասնակցություն ունենալ նրանում, անհնարին համարելով զուտ գրական գործով աշխատել գրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող մարդկանց հետ»:

          3. Այս հատվածը մոտավոր վերաշարադրանքն է «Մշակ», 1912, նոյեմբերի 7, № 248, Մամուլ բաժնում տպագրված խմբագրական հոդվածի, ուր ի պաշտպանություն Շիրվանզադեի ասվում է, թե «Մշակը» սկզբից ևեթ վերապահությամբ է վերաբերվել Հայ գրողների ընկերությանը, որովհետև «հենց սկզբում գործի նախաձեռնողները և հիմնադիրները կուսակցական ոգով շարժվեցին... Եվ այդպիսի կուսակցական վերաբերմունքի հետևանքն այն եղավ, որ վարչական ընտրությունների ժամանակ, օրինակ՝ իսկական հայ գրող Շիրվանզադեն ընտրական քվե չստացավ»:

          4. Այս նույն խմբագրականում խոսելով ընկերության վարչության կոչի մեջ ասված այն կարծիքի դեմ, թե ընկերությունը հաջողություն է գտնում, «Մշակը» վկայակոչում է Բաքվի «Каспий» թերթը, որը գրում է. «Հենց ցավն այն է, որ այդ աջողությունը միայն մակերևութական է և թղթի վրա գոյություն ունեցող: Իսկ ընկերության ներսումն արմատացել են այնպիսի պայմաններ, որոնցից նա պիտի անխուսափելիորեն կործանվի կամ դադարե իր նպատակին ծառայելուց»:

ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻ ՇԻՐԻՄԸ

          Տպագրվել է Հթ, 1912, նոյեմբերի 23, № 259:

          1. Մեջբերումը կատարված է Սայաթ – Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս» բանաստեղծությունից:

          2. «Մշակ», 1912, նոյեմբերի 11, № 252 – ում տպագրված է Գ. Բաշինջաղյանը «Սայաթ – Նովա» – կոչ հայ ժողովրդին հոդվածը, ուր հիշեցնելով մեր ժողովրդին պարգևած նրա բանաստեղծական գանձերի ու մոռացված շիրիմի մասին, կոչ է անում բոլորին՝ Սայաթ – Նովայի մահարձանի կանգնեցման համար չզլանալ նվիրաբերելու իրենց թեկուզ չնչին լուման:

1913

ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ է

          Տպագրվել է Հթ, 1913, հունվարի 2, № 1:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈՒ ԻՐ ԼՈՒԾՈՒՄԸ

          Տպագրվել է Հթ, հունվարի 11 – 19, № 7 – 14:

          Ինչպես այս, նույնպես և մի շարք այլ հոդվածներում («Երեկվան պատմությունը և այսօրվան իրականությունը», «Ահա թե ինչու», «Փորձիչը» և այլն) Թ – ը հետևողականորեն հանդես է գալիս իբրև ռուսական օրիենտացիայի պաշտպան: Նա այն միտքն է արծարծում, որ հայ ժողովրդի քաղաքական բախտն անխզելիորեն կապված է Ռուսաստանի հետ:

          1. Բեռլինի կոնգրեսի աշխատանքները տևում են մեկ ամիս՝ 1878 թ. հունիսի 13 – ից մինչև հուլիսի 13 – ը:

          2. Լերմոնտովի «Спор» բանաստեղծությունից:

          3. Այս ցինիկ պատասխանը տվել է Անգլիայի արտաքին գործերի մինիստր Սոլիսբերին 1878 թ. Լոնդոն մեկնած հայոց պատվիրակությանը (տե՛ս ՀՍՍՀ ԿՊԱ 856, գ. 22, էջ 17 – 70):

          4. Թումանյանը նկատի ունի Փարիզի կոնգրեսը, որ բացվեց 1856 թվականի փետրվարի 6 – ին:

          5. История человечества, под общей редакцией д – ра Г. Гельмольта, СПБ, էջ 293

ԵՐԿՈՒ ՄԵԾ ԹԻՖԼԻՍԵՑԻՆԵՐ

          Տպագրվել է Հթ, 191З, մարտի 14, № 57:

          1. Րաֆֆի, «Փունջ», 1874, I հատ., էջ 195:

          2. Սայաթ – Նովա, Գ. Ախվերդյանի հրատ., էջ 93 (ԺԸ երգից): 3. Ն. տ., էջ 95 (ԺԹ երգից):

          4. Ն. տ., էջ 56 (Դ երգից):

          5. Ն. տ., էջ 81 (ԺԳ երգից):

          6. Ն. տ., էջ 136 (ԼԴ երգից):

          7. Գ. Սունդուկյանի մահվան տարեդարձը լրացել է 1913 թ. մարտի 14 – ին, բայց նշվել է մարտի 25 – ին: Հթ – ի մարտի 27 – ի № 68 – ում կարդում ենք. «Ժողովրդական ներկայացումների հայկական սեկցիայի նախաձեռնությամբ Զուբալովի անվան ժողովրդական տանը ամսիս 25 – ին տեղի ունեցավ վերին աստիճանի մի պատշաճ հանդես ի պատիվ և ի հիշատակ մեր ազգային մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդակյանցի... »: Մարտի 27 – ին Գ. Սունդուկյանի մահվան տարելիցի առթիվ երեկույթ է կազմակերպում նաև Ազգագրական ընկերությունը:

ԽՈՍՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ

Տպ

          ագրվել է Հթ, 1913, մարտի 16, № 59:

          Թ – ն այս խոսքն ասել է 1913 թ. մարտի 13 – ին Թիֆլիսի հայ պատանի գրասերների կազմակերպած երեկույթին: Հետո, հավանաբար, նա իր խոսքը գրի է առել և հանձնել տպագրության:

«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ. – Ի ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

          Տպագրվել է Հթ, 1913, մայիսի 3, № 95:

          1. Նկատի ունի Ռ. Դրամբյանի՝ «Գրական մեծությունները բանագող» («Մշակ», 1909, № 162) հոդվածը:

          2. Ս. Հ. – ի հոդվածը՝ «Հովհ. Թումանյանի «Գառնիկ ախպերը» տպագրվել է «Հովիտ» – ի 1913 թ. ապրիլի 28 – ի № 16 – ում՝ էջ 252:

          3. «Մանանայ, ժողովեաց և ի լոյս էած Գ. Սրվանձտեանց», Կ. Պոլիս, 1876, էջ 153 – 161:

          4. Թ – ի հոդվածը՝ «Ոչ – գրական ոչնչությունները քննադատ» լույս է տեսել «Մշակի» ոչ թե 1910, այլ՝ 1909 թ. № 169 – 170 – ում:

ԽՈՍՔ ՐԱՖՖՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ

          Րաֆֆու մահվան 25 – ամյակի առթիվ Հայ Գրողների Կովկասյան Ընկերությունը 1913 թ. մայիսի 5 – ին Խոջիվանքի հայոց գերեզմանատանը կազմակերպում է հոգեհանգիստ:

          Թումանյանի խոսքը տպագրվել է Հթ, 1913, մայիսի 8, № 99:

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

          Տպագրվել է Հթ, 1918, մայիսի 21, № 10: 1. Եզեկիել, գլ. Լէ, 14:

ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻ ԵՐԳԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է Հթ, 1913, մայիսի 25, № 113:

          1. Սայաթ – Նովային նվիրված երեկույթը կրկնվում է մայիսի 25 – ին, Թիֆլիսի ժողովարանի ձմեռային շենքում (տե՛ս Հթ, 1913, մայիսի 28, № 115):

          2. Նկատի ունի իր նույն թվականին գրած «Երկու մեծ թիֆլիսեցիներ» հոդվածը:

          3. Տե՛ս «Ահըս իրա վուտով գու քա» ադրբեջաներեն խաղը (Սայաթ – Նովա, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1963, էշ 185):

          4. Սայաթ – Նովա, Գ. Ախվերդյանի ժողովածուն, էջ 52 (Գ երգից):

          5. Ն. տ., էջ 84 (ԺԴ երգից),

          6. Տե՛ս «էշխի բաղը մրքով լիքը, ամեն մի բարին էստի է» ադրբեջաներեն երգը (Սայաթ – Նովա, 1963, էջ 141):

          7. Սայաթ – Նովա, Գ. Ախվերդյանի ժողովածու, էջ 136 (ԼԴ երգից):

<ԾԵՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ>

          1913 թ. մայիսի 26 – ին Հայ գրողների ընկերությունը Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը Ծերենցի մահվան 25 – ամյակի առթիվ կատարում է հոգեհանգիստ: Թ – ն այս խոսքն ասել է Ծերենցի գերեզմանի վրա:

          Տպագրվել է Հթ, 1918, մայիսի 27, № 115:

ՀԱՅՈՑ ԴՐԱՄԲՅԱՆԻԶՄՆ ՈՒ ԵՍ

          Տպագրվել է Հթ, 1913, հունիսի 12, 13, 21, № 128, 129, 135:

          1. Ռ. Դրամբյանի հոդվածները տե՛ս «Մշակ», 1909, № 162 («Գրական մեծությունները բանագող»), № № 187, 189, 193 («Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին»):

          2. Ս. Հ – ի հոդվածը «Հովհ. Թումանյանի «Գառնիկ ախպերը» («Հովիտ», 1913, № 16, էջ 252):

          3. Նկատի ունի «Մշակի» 1913 թ. № 93 – ում «Մամուլ» բաժինը և 94 – ում Շիրվանզադեի նամակի խմբագրական ծանոթությունը: Շիրվանզադեն բողոքում է «Մշակի» ( № 93) այն արտահայտության դեմ, թե՝ «բանագողությունը ընդհանուր երևույթ է դարձել մեր գրողների մեջ» և հավանական չի համարում Թ – ին առաջադրվող մեղադրանքները: Խմբագրության ծանոթության մեջ ասված է. «Գործածելով «մեր գրողների մեջ» խոսքը, մենք ի նկատի ենք ունեցել մի քանի գրողների, որոնց վերաբերմամբ վերջին տարիները մամուլի մեջ մերկացումներ եղան»:

          4. Տե՛ս այս հատորի «Ոչ – գրական ոչնչությունները քննադատ» հոդվածը:

          5. Տե՛ս այս հատորի «Հովիտի» Ս. Հ – ի քննադատականի առիթով» հոդվածը:

          6. Մինչև վերջին ժամանակներս հայտնի չէր, թե ով է «Вестник Европы» հանդեսի 1820 թ. № 11 – ում զետեղված հոդվածի հեղինակը:

          Հ. Թումանյանը կարծել է, թե «Житель Бутырской слободы» կեղծանվան տակ թաքնված է ինքը՝ հանդեսի խմբագիր Մ. Տ. Կաչենովսկին: Բայց այդ դեպքում անհասկանալի կմնար ոչ միայն հոդվածի վերնագիրը՝ «Письмо к редактору», այլև այն տողերը, որով հոդվածագիրը դիմում է հանդեսի խմբագրությանը. «Пожалуйте, напечатайте мое письмо... »:

          «Вестник Европы» հանդեսի խմբագրությանն ուղղված նամակի հեղինակը ոչ թե Կաչենովսկին է, այլ նրա աշակերտներից մեկը՝ Ա. Գլագոլևը, – թեև, ինչպես հանդեսը, այնպես էլ նրա խմբագիր Կաչենովսկին ևս նույնքան անբարյացակամ էին երիտասարդ Պուշկինի նկատմամբ (տե՛ս Պուշկինի երկերի ռուսերեն եռհատորյակ, հ. 2, 1957, պրոֆ. Դ. Բլագոյի ծանոթագրությունները):

          7. «Вестник Европы» – Ռուսական երկշաբաթյա հանդես, որ հրատարակվել է Մոսկվայում 1802 – 30 թթ: Հանդեսի առաջին խմբագիրն ու հիմնադիրը եղել է Ն. Կարամզինը: 1814 թ. այդ հանդեսում լույս են տեսել Պուշկինի առաջին ոտանավորները: 1815 թ. հանդեսի խմբագիր է դառնում Մ. Տ. Կաչենովսկին, որի խմբագրած տարիներին հանդեսը դառնում է առավել պահպանողական և կորցնում իր նախկին հեղինակությունը:

          8. Տե՛ս «Сочинения А. С. Пушкина со объяснениями их и сводом отзывов «критики», изд. Льва Поливанова, для семьи и школы, հատ. II, Մոսկվա, 1887, էջ 13,

          9. Первый сборник русских народных песень: Древние российские стихотворения, во 2 – м издании (1918 г. ), обозначенные как «Собранные Киршею Даниловым».

          10. Сочинения А. С. Пушкина с объяснениями... էջ 13:

          11. Նույն տեղում:

          12. Նույն տեղում:

          13. Տե՛ս Պուշկինի առաջաբանը «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի երկրորդ հրատարակության առթիվ (Библиотека великих писателей, под редакцией Вевгерова: Пушкин, С. – Петербург, 1907, հատ. I, էջ 593):

          14. Նույն տեղում, էջ 586:

          15. Կռիլովի էպիգրամի վերնագիրն է՝ «Эпиграмма рецензенту поэмы «Руслан и Людмила»:

          16. Տե՛ս Պուշկինի վերը նշված գիրքը, էջ 290:

          17. Ալեքսանդր Նիկոլաևիչ Աֆանասև (1826 – 1871) – ռուս ականավոր ֆոլկլորիստ – բանահավաք: «Ռուսական ժողովրդական հեքիաթները» եռհատոր գրքի հեղինակ:

          18. Տե՛ս № 7 ծանոթագրությունը:

          19. Խոսքը Նիկ. Տեր – Ղևոնդյանի «Մայրենի լեզու» դասագրքում «Վարդուհին և Ցոլակը» հեքիաթի մասին է (բ տարի, 1909, էջ 90):

          20. Տե՛ս «Դասընկեր», Ա. տարի, այբբենարան – ընթերցարան, կազմեցին Արշակ Չիլինկարյան, Տիգրան Ռաշմաճյան և Ավետիք Իսահակյան, երկրորդ տիպ, բարեփոխված, Թիֆլիս, 1911, էջ 78:

ՓՈՐՁԻՉԸ

          Տպագրվել է Հթ, 1913, հունիսի 27, № 140:

          1. Տե՛ս «Новое время», 1913, հունիսի 16, № 13383, էջ 4, «Дела армянские» անստորագիր հոդվածը:

ՊԵՏՔ է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

          Տպագրվել է Հթ, 1913, սեպտեմբերի 29, № 218:

          1. Տե՛ս նույն օրաթերթի 1913 թ. սեպտեմբերի 26 – 28 – ի № № 215 – 217 – ում, «Հայ ուսուցչությունը» խորագրով առաջնորդողները:

          2. Ց. Խ. – ն գրականագետ Ցոլակ Խանզադյանն է:

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԵՎ ԴՊՐՈՑՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է Հթ, 1913, հոկտեմբերի 12, № 229:

<ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ >

          Թ – ն իր այս ելույթն ունեցել է 1913 թ. նոյեմբերի 28 – ին Հայ գրողների ընկերության 20 – րդ երեկույթին՝ Վ. Տերյանի մասին Վարդգես Ահարոնյանի կարդացած դասախոսությունից հետո:

          Տպագրվել է Հթ, 1913, նոյեմբերի 30, № 270:

ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

          Տպագրվել է Հթ, 1913, դեկտեմբերի 4, № 272:

          1. Նկատի ունի «Закавказская речь», 1913, նոյեմբերի 24, № 266 – ում տպագրված Ko – io – ma – ի «Кошмарный сон» խորագրով ֆելիետոնը:

          2. А. Хаханов, Очерки по истории грузинской словестности, выпуск III (литература XIII – XVIII вв. ), Москва, 1901.

          3, А. Хаханов, Очерки... էջ 218. 4. Նույն տեղում, էջ 220:

1914

Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ

          Ասված է 1914 թ. հունվարի 23 – ին Հայ գրողների ընկերության հերթական 28 – րդ երեկույթին Թորոս Թորամանյանի՝ «Հայ ճարտարապետության ընդհանուր տեսությունը» թեմայով կարդացած դասախոսության առթիվ: Ոճից դատելով պետք է ենթադրել, որ Թ – ը իր խոսքը գրավոր է հանձնել մամուլին:

          Տպագրվել է Հթ, 1914, հունվարի 26, № 19:

ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

          Տպագրվել է Հթ, 1914, մարտի 5, № 48:

ԼՍԵՆՔ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

          Տպագրվել է Հթ, 1914, մարտի 14, № 56:

          1. Հթ – ում՝ Շչեդովսկի: Հավանաբար Ստրիգովսկի (Ստրժիգովսկի) անվան աղավաղումն է: Ավստրիացի հռչակավոր արվեստագետ – ճարտարապետ Յոզեֆ Ստրիժիգովսկի (ռուսական ձևը՝ Ստրիգովսկի):

ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

          Տպագրվել է Հթ, 1914, մայիսի 13, № 101:

          1. Մայիսի 15 – ին Թիֆլիսի ս. Գևորգ եկեղեցու բակում Կովկ. հայ գրողների ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունենում Սայաթ – Նովայի մահարձանի հանդիսավոր բացումը (տե՛ս այդ մասին Հթ – ի 1914 թ. մայիսի 17 – ի 104 – ում զետեղված հաղորդումը):

          2. Մեջբերումը կատարված է Սայաթ – Նովայի «Արի ինձ անգաջ կալ» երգի տարբեր տներից:

ԿՈՎԿԱՍՅԱՆ էՆՑԻԿԼՈՊԵԴԻԱՆ

          Տպագրվել է Հթ, 1914, հունիսի 21, № 133:

ԱԶԳԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԻՐԵՆՑ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ

          Տպագրվել է Հթ, 1914, սեպտեմբերի 4, № 194:

          1. 1914 թ. սեպտեմբերին համաշխարհային պատերազմն առավել ահագնացավ:

          2. Մարկոն հարավսլավյան (սերբական) էպոսի հերոսն է:

          3. Զիգֆրիդ – գերմանական «Նիբելունգների երգը» էպոսի գլխավոր հերոսը:

          4. Ֆրանսիական «Երգ Ռոլանդի մասին» էպոսի գլխավոր հերոսը:

          5. Անգլո – սաքսոնական ժողովրդական ասքի («Բեովուլֆ») գլխավոր հերոսը:

          6. Իլյա Մուրոմեց – ռուսական էպոսի գլխավոր հերոսը:

ԱՊԱՇԱՎԱՆՔ

          Տպագրվել է Հթ, 1914, սեպտեմբերի 18, № 205:

          1. Խոսքը 1878 թ. Բեռլինի կոնգրեսի մասին է:

          2. Այս ցինիկ արտահայտությունը գերմանական կանցլեր Բիսմարկինն է:

          3. Ակնարկում է հավանաբար բելգիական Լուվեն քաղաքի հռչակավոր համալսարանի (հիմնադրվել է 1426 թ. ) գրադարանի հրդեհը, որը տեղի ունեցավ 1914 թ. վերջերին գերմանացիների հարձակման ժամանակ:

ԿՈՎԿԱՍԻ ՄԵԾ ՈՐԴԵԳԻՐԸ

          Տպագրվել է Հթ, 1914, հոկտեմբերի 2, № 217, Մ. Յու. Լերմոնտովի ծննդյան 100 – ամյակի առթիվ:

          1. Լերմոնտովը ծնվել է 1814 թ. հոկտեմբերի 3 – ին, Մոսկվայում:

          2. Մեջբերումը կատարված է Պուշկինի «Туча» բանաստեղծությունից:

          3. Լերմոնտովի «Парус» բանաստեղծությունից:

          4. Նկատի ունի Լերմոնտովի «Смерть Поэта» բանաստեղծությունը:

          5. Լերմոնտովի «Прощай, немытая Россия» բանաստեղծության տողերի արձակ շարադրանքն է:

«ՍՐԱՆՈՎ ԿՀԱՂԹԵՍ»

          Տպագրվել է Հթ, 1914, հոկտեմբերի 12, № 228:

          1. Իմպերիալիստական Գերմանիայի հիմնը:

          2. Խոսքը Լյուդովիկոս 14 – րդի մասին է:

1915

ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏՆԵՐԸ

          Տպագրվել է Հթ, 1915, մարտի 31, № 68:

ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ

          Տպագրվել է Հթ, 1915, մայիսի 24, № 113:

ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԼԻՔԸ ՀԱՎԱՏՈՎ

          Տպագրվել է Հթ, 1915, հուլիսի 26, № 166:

ՔՈՒՉԱԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԵՎ ՍԱՑԱԹ – ՆՈՎԱՅԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

          Տպագրվել է Հթ, 1915, նոյեմբերի 26, № 266:

          1. Տե՛ս. «Песни ашугов», перевод с армянского Валерия Брюсова, «Русская мысль», книга IX, Москва и Петроград, 1915, էջ 1 – 18:

          2. Նույն տեղում, էջ 1:

          3. «Նահապետ Քուչակի դիվանը», Փարիզ, 1902.

          4. Սայաթ – Նովա, Գ. Ախվերդյանի հրատ., էջ 93 (ԺԸ երգից):

          5. Նույն տեղում:

          6. Նույն տեղում, էջ 95:

          7. Փար – ոչ թե լոյս, լուսեղեն, այլ փառավոր, հոյակապ կնշանակե.

          Արեգակի դեմն փար իս, այսինքն՝ արեգակից առավե] փառահեղ, շքեղ, հոյակապ ես:

          Նույնն էլ՝

          Արեգակի նման փարա իս, գոզալ.

          Կնշանակե՝ արևի պես հոյակապ, սքանչելի ես, գոզալ: (Տե՛ս Մ. Հասրաթյանի ծանոթագրությունները՝ «Սայաթ – Նովա», Երևան, 1963, էջ 317):

          «Փար» – ի մասին ուշագրավ մի բացատրություն է տալիս Ս. Իսրաելյանը (տե՛ս նրա «Քուչակ Նահապետի և Սայաթ – Նովայի ռուսերեն թարգմանությունների առիթով» հոդվածը՝ Հթ, 1915, № 283):

          8. Սայաթ – Նովա, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան, 1963, էջ 18.

          9. Նույն տեղում, էջ 47.

          10. Շահը հենց թագավոր իմաստով է գործածված: Թումանյանը հետագայում նկատել է այդ (տե՛ս նրա «Գրական նկատողություններ» հոդվածը):

          11. Թումանյանն այս մասին ավելի ընդարձակ խոսում է հետագայում «Поэзия Армении» գրքի երկրորդ տպագրության առթիվ գրած իր հոդվածում:

          12. Երգի բոլոր տներում հանգավոր բառերը ր – ով են (խար, քար, ճար, բեհուբազար, էյթիբար): Հազիվ թե Սայաթ – Նովան վար – ը (որ ըստ Մ. Հասրաթյանի՝ ստեղծել, կառուցել է նշանակում)՝ վառ (լուսավոր) իմաստով գործածեր:

          13. Սայաթ – Նովա, 1963, էջ 53:

1916

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ

          Տպագրվել է Հթ, 1916, հունվարի 13, № 7:

          1. Վ. Բրյուսովի դասախոսությունը Բաքվում տեղի է ունեցել 1916 թ. հունվարի 8 – ին, եղբ. Մայիլյանների մեծ թատրոնի շենքում (այդ մասին տե՛ս Ե. Ֆ – ի հաղորդումը Հթ – ի 1916 թ. հունվարի 20 – ին, № 13 – ում),

<ԽՈՍՔ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

          Տպագրվել է Հթ, 1916, հունվարի 17, № 11:

ԽՈՍՔ՝ ՈՒՂՂՎԱԾ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻՆ

          Գրել է 1916 թ. հունվարին: Առաջին անգամ տպագրվել է (ՀԹֆ, № 34 ինքնագրից) «Թումանյանը քննադատ» ժողովածուում, էջ 339:

          1. Հայ պոեզիայի մասին դասախոսություններ կարդալու նպատակով Կովկասի հայ գրողների և Բաքվի գրասիրաց ընկերության վարչության հրավերով 1916 թ. հունվարի սկզբներին Կովկաս է ժամանում Բրյուսովը: Նախ նա հանդես է գալիս Բաքվում, ապա Թիֆլիսում և Երևանում: Ամենուրեք նրա դասախոսություններն ունկնդրում են բացառիկ հետաքրքրությամբ:

          2. «Սայաթ – Նովա», Թիֆլիս, 1914, երգ ԺԳ:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է Հթ, 1916, հունվարի 21, № 14:

          1. Ռուսական զորքերն առաջին անգամ Վրաստան են մտել 1783 թ., երբ Գեորգևյան տրակտատով ձևակերպվեց Ռուսաստանի պրոտեկտորատը Արևելյան Վրաստանի թագավորության նկատմամբ:

          2. Նկատի ունի 1795 թվականի սեպտեմբերի 11 – ին (ն. տ. 22 – ին) պարսիկ Աղա – Մահմեդ խանի կողմից Թիֆլիսի գրավումն ու ավերումը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆԸ

          Տպագրվել է Հթ, 1916, փետրվարի 18, № 38:

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ

          Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությունը 1916 թվականի մարտի 27 – ին՝ արքունական թատրոնում կազմակերպում է այդ օրերին առաջին անգամ Թիֆլիս ժամանած Ալ. Սպենդիարյանի սիմֆոնիկ համերգը: Կատարվում են հեղինակի «Երեք արմավենի», «Ղրիմի էսքիզներ» և ուրիշ ստեղծագործություններ: Հթ, № 68 հաղորդումով հանդես է գափս Սպ. Մելիքյանը, իսկ հաջորդ № 69 – ում լույս է տեսնում Թ – ի սույն հոդվածը:

          1. Նկատի ունի մարտի 27 – ի համերգը, ուր Ալ. Սպենդիարյանը հանդես է դալիս որպես «կոնցերտանտ»:

Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

          Գրել է 1916 թ. մարտին, Միք. Նալբանդյանի մահվան հիսնամյակի առթիվ: Տպագրվել է նույն թվին Հթ, մարտի 81, № 72:

          1. Լերմոնտովի «Դևը» Մանուկ Սադաթյանի թարգմանությամբ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1883 թ. դեկտեմբերի և 1864 թ. հունվար – փետրվարի համարներում:

          2. Նկատի ունի իր «Բանաստեղծությունների» I և II հատորները, տպագրված 1890 և 1892 թթ. Մոսկվայում:

          3. «Մեռելահարցուկը» տպագրվել է «Հյուսիսափայլի» 1859 թ. օգոստոսի, սեպտեմբերի և հոկտեմբերի ամսատետրակներում:

          4. «Տեսիլ» բանաստեղծությունը, որի հեղինակը «Հյուսիսափայլի» աշխատակից Վահանին է (Ստեփանոս Տեր – Հովհաննիսյան), Թ – ը սխալմամբ է Նալբանդյանին վերագրել՝ կրկնելով Նալբանդյանի «Երկերի» ռոստովյան հրատարակության առաջին հատորի սխալը»

          5. Նկատի ունի Բերանժեի «Աղքատ կինը» և Հայնեի «Երազ» բանաստեղծությունների Մ. Նալբանդյանի կատարած փոխադրությունները:

ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ

          1916 թ. ապրիլի 29 – ին Թիֆլիսի ժողովարանում Հայ գրողների ընկերության նախաձեռնությամբ տոնվում է Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300 – ամյա հոբելյանը: Ա. Շիրվանզադեի, Վ. Թոթովենցի և ուրիշների ողջույնի ճառերից հետո ելույթ են ունենում Անգլիայից ժամանած հյուրերը: Երեկոն բաց է անում Ընկերության նախագահ Հովհ. Թումանյանը:

          Տպագրվել է Հթ, 1916, մայիսի 1, № 95:

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ է ԼԻՆԻ

          Տպագրվել է Հթ, 1916, մայիսի 6 – 12, № 99 – 104:

          1. Գ. Չալխուշյանի հոդվածը՝ «Հայ իրականությունը» տպագրվել է «Հորիզոնի» 1913 թ. ապրիլի 24 – ի և 26 – ի № 89 – 90:

          2. Տե՛ս Հթ, ապրիլի 24, № 89:

          3. «Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը» հիմնադրվել է 1864 թ. և գոյության է ունեցել մինչև 1917 թվականը: Իր տրամադրության տակ ուներ բազմաթիվ ուսումնական և կուլտուրական հաստատություններ:

          4. Հիմնադրվել է ռուսական կառավարության 1836 թ. հրապարակած «Положения» – ի հիման վրա:

          5. Հիմնադրվել է «Положения» – ի հրապարակումից հետո և զբաղվել է կուլտուր – կրթական խնդիրներով:

          6. «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» հիմնադրվել է 1881 թ.: Ընկերությունը մի շարք ճյուղեր ուներ Կովկասի քաղաքներում: 1899 թվականից այն վերածվում է «Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության»:

          7. «Բաքվի հայոց կուլտուրական միություն»: Հիմնադրվել է 1906 թ.: Ուներ բազմաթիվ սեկցիաներ՝ թատերական, գրական, երաժշտական, դպրոցական: Հրատարակել է Անդրկովկասի ազգագրական քարտեզը:

          8. 1817 թ. ֆրանսիական գեղարվեստի ակադեմիան հայտարարում է քննական շարադրության կոնկուրս: Հյուգոն, որ մասնակցում էր կոնկուրսին, շարադրությունը ներկայացնում է չափածո և արժանանում գովասանքի: Հաջորդ տարին մասնակցելով կոնկուրսին՝ մեկի փոխարեն, գրում է երկու պոեմ և արժանանում Տուլուզյան ակադեմիայի մրցանակին: Թումանյանը այս է նկատի ունեցել:

ԱԴԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ (հիշողություն)

          Տպագրվել է Հթ, 1916, հունիսի 3 – 5, № 122 – 124:

          1. Ադամյանը մահացել է 1891 թ. հունիսի 3 – ին, Կ. Պոլսում:

          2. Թումանյանը Ներսիսյան դպրոցում սովորել է 1883 – 86 թթ.: 1886 թվականին էլ, հավանաբար («դեռ աշակերտ») նա եղել է Րաֆֆու մոտ: Ոչ ավելի ուշ, քան նույն թվի վերջին էլ նա պետք է եղած լինի Արծրունու խմբագրատանը, ուր, ինչպես ինքն է. ասում, մի երկու էլ անեկդոտանման բան է տվել թերթի խմբագրությանը: 1886 թ. «Մշակի» խառն լուրեր բաժնում ( № 5, 69, 51 և այլն) հանդիպում ենք իրոք անեկդոտանման բազմաթիվ նյութերի, որոնց Թումանյանի գրչին պատկանելը դժվար է հաստատել:

          3. Գրիգոր Տեր – Հարությունյան – Ներսիսյան դպրոցի վերակացու Հ. Թումանյանի աշակերտության տարիներին:

          4. Թումանյանը ավարտուն դրամատիկական երկեր չունի, թեև 90 – ական թվականներին, ինչպես և հետագայում որոշ փորձեր է արել դրամատիկական երկեր ստեղծելու «Խավարի մեջ», «Խնջույքից հետո» կամ «Մենակ աղջիկ» (90 – ական թվականներ), «Հովհաննես թագավոր» (900 – ական թվականներ), «Հազարան բլբուլ» (1910 – ական թվականներ):

          5. Թումանյանն ակնարկում է Հ. Կարինյանի «Վարդանաց պատերազմը կամ Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը, որը բեմադրվել է 1887 թ. փետրվարի 12 – ին: Դերասանուհի Հրաչյան չի մասնակցել այդ ներկայացմանը:

          6. Թումանյանի անձնական գրադարանում պահվում են Պ. Ադամյանի երկու աշխատությունները («Քերթվածք և թարգմանությունք ի Պ. Հ. Ադամյան»: Մասն 1, Թիֆլիս, 1880, «Շեքսպիր և յուր «Համլեթ» ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Աշխատ, պ. Ադամյան, Թիֆլիս 1887 թ. ), որոնց վրա սակայն չկան Թումանյանին հասցեագրված հեղինակի ընծայականները:

          7. «Մշակը» ոչ միայն Ադամյանի, այլև Պոլսից հրավիրված դերասանների հանդեպ ևս (Աստղիկ, Սիրանույշ) որոշակի անբարյացակամություն է ցուցաբերել: Ինչ վերաբերում է Ադամյանին, ապա Արծրունին գտնում էր, որ նա թեև զուրկ չէ տաղանդից, բայց որպես արտիստ հետևում է իր դարն ապրած ռոմանտիկական ուղղությանը: Այստեղից էլ՝ «Մեղու Հայաստանի» և ռուսական «Кавказ» թերթերի նկատմամբ «Մշակի» բռնած հակոտնյա դիրքը: Երբ այդ թերթերը գովեստի խոսք էին ասում Ադամյանի ու նրա հետ Պոլսից հրավիրված արտիստների մասին, «Մշակը» գերադասում էր կամ լռել և կամ հանդես գալ քննադատական դիտողություններով:

          8. Նկատի ունի օպերետային երգչուհի Մարի Բեսոցկայայի հետ կապված պատմությունը:

          9. Իտալացի հանճարեղ ողբերգակ էրնեստո Ռոսսին (1829 – 1896) Թիֆլիս հյուրախաղերի է եկել 1890 թվականի գարնանը:

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՍԵՐԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ էՊՈՍԻ ՄԱՍԻՆ

          Գրել է 1916 թ. սերբական ազգային էպոսի մի հատվածի («Մարկոն Ռամազանին գինի է խմում») իր թարգմանության առթիվ: Տպագրվել է նույն թվին, Հթ, հուլիսի 10, № 152:

ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ԴԱՐԱԳԼՈՒԽԸ

          Տպագրվել է Հթ, 1916, հուլիսի 21, № 160.

          1. Ակնարկում է նոմադներին՝ թափառաշրջիկ, վաչկատուն ցեղերին:

          2. Անգորա – Անկարայի հին անունն է:

<ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉԻ ՄԱՍԻՆ>

          Ասված է 1916 թ. դեկտեմբերի 22 – ին լեհ նշանավոր գրող Հենրիկ Սենկևիչի հիշատակին Թիֆլիսի լեհական գաղութի կազմակերպած ցերեկույթին, Արտիստական Ընկերության թատրոնի դահլիճում: Ելույթ են ունենում Ի. Վիխովսկին (ռուսերեն և լեհերեն), պրոֆ. Դուբրովսկին և Ալ. Շիրվանզադեն:

          Միաժամանակ Հայ գրողների ընկերության անունից Հեն. Սենկևիչի արձանի վրա Թ – ը դնում է դափնե պսակ՝ ժապավենին մակագրված՝ «Հենրիկ Սենկևիչին, Հայ Գրողների Ընկերությունից»:

          Տպագրվել է Հթ, 1916, դեկտեմբերի 25, № 282:

1917

ԽՈՍՔ ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

          Տպագրվել է Հթ, 1917, հունվարի 13, № 8:

          Թ – ի այս խոսքն ասված է 1916 թ. դեկտեմբերի 30 – ին Հայ Գրողների Կովկասյան Ընկերության երեկույթին Հ. Սուրխաթյանի կարդացած՝ «Ռուսահայ նորագույն բանաստեղծությունը» թեմայով դասախոսությունից հետո:

          1. «Ազգային երգարան հայոց», աշխատասիրեաց Գամառ – Քաթիպա, Սանկտ – Պետերբուրգ, 1856:

          2. Հովհաննես Հովհաննիսյան, «Բանաստեղծություններ», Մոսկվա, 1887:

          3. Վահան Տերյան, «Մթնշաղի անուրջներ», Թիֆլիս, 1908:

          4. Խոսքն այդ ժամանակ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող հայկական կոտորածների մասին է:

ՀՍԿԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է Հթ, 1917, մարտի 7, № 49: 1, Былины, Ленинград, 1957, էջ 64:

ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

          Գրել է Ալ. Ծատուրյանի մահվան առթիվ» Տպագրվել է Հթ, 1917, ապրիլի 9, № 71:

          1. «Մծիրի» պոեմից բերված այս հատվածը որոշ չափով տարբերվում է Թումանյանի հայտնի թարգմանության համապատասխան տողերից: Հավանաբար, այս տողերի թարգմանությանը Թումանյանը նորից է անդրադարձել սույն հոդվածը գրելիս:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ է ԽՈՍԻ

          Տպագրվել է «Հայաստան» օրաթերթի 1917 թ. 16 ապրիլի № 1 – ում:

ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է Հթ, 1917, մայիսի 7, № 94:

          1. Հայկազյան ընկերությունը, որի նախաձեռնողներից մեկն էր Թ – ը, մշակեց իր կանոնադրությունը, ունեցավ կազմակերպչական մի քանի նիստ, սակայն համաշխարհային պատերազմի պատճառով շուտով կազմալուծվեց:

ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

          Տպագրվել է Հթ, 1917, մայիսի 28, № 111:

          1. 1917 թ. ապրիլի 9 – 16 Պետրոգրադում և մայիսի 11 – ին Մոսկվայում տեղի է ունենում ռուս առաջադեմ գիտնականների ու արվեստագետների համաժողով:

          2. Նիկոլայ Ալեքսանդրովիչ Մորոզովը (1854 – 1946) 1882 թ. դատապարտվել է անժամկետ տաժանակրության, որպիսին փոխարկվել է Շլիսելբուրգի բանտարկությամբ, որը տևել է սակայն ոչ թե 23, այլ 21 տարի:

          3. Մ. Գորկու ճառը առաջին անգամ տպագրվել է 1917 թ. «Летопись» – ի № 5 – 6 – ում: (Տե՛ս Ежемесячный литературный, научный и политический журнал «Летопись», 1917, № 5 – 6, էջ 223 – 228):

1918

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈԻՆ

          Տպագրվել է «Кавказское слово», 1918, հունվարի 3, № 1:

          Թումանյանի նամակը լայն արձագանք է գտնում: Մի ամբողջ ամիս «Кав. слово» և «Республика» – ն տպագրում են արձագանքները: «Кав. слоао» – ի հունվարի 10 – ի № 6 – ում լույս է տեսնում Ս. Գորոդեցկու պատասխանը՝ «Ответ Ов. Туманяну»: «... Ваше письмо, – գրում է Ս. Գորոդեցկին, – я принимаю, как многозначительный акт дружбы и братства между Арменией и Россией, закрепленных кровью войны и революции. Только близкий друг мог ставить вопросы так верно и глубоко, что становится больно от них, и только близкому другу можно ответить так, как отвечаю я: с беспощадной откровенностью». – «Два слова в защиту художника», – այսպես է վերնագրում իր հոդվածը «Профан» – ը: «Республика – ի № 150 – 151 – ում լույս է տեսնում Պ. Քավթարաձեի խոսքը Հունվարի 20 – ին կրկին հանդես է գալիս Գորոդեցկին, հունվարի 28 – ին Նեարը («На рубеже»), հունվարի 24 – ին Կ. Սեմյոնովը «Россия стягивается» և Էլի ուրիշներ:

ՁՈՆ

          Տպագրվել է 1918 թ. որպես առաջաբան սկսնակ գրողների «Հրազդան գրական – գեղարվեստական ժողովածուի, Թիֆլիս, 1918, և գիրք, էջ 3 – 4:

          1. Այս տողերը բերված են Ալիշանի «Հայ հայրենիք» բանաստեղծությունից:

1919

<ԽՈՍՔ ԻՐ ՀԻՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ>

          Թ – ի ծննդյան հիսնամյա հոբելյանի առթիվ (Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայի մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ այցելելով հոբելյարին՝ ողջույնի ճառեր են արտասանում: Այս խոսքը Թ – ն ասել է ի պատասխան այղ ողջույնների:

          Տպագրվել է՝ Մշ, 1919, փետրվարի 21, № 41:

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈԻՆ

          Գրել է 1919 թ.: Ռուսերեն թարգմանությունը տպագրվել է «Кавказское слово» 1919, ապրիլի 10, № 66: Թ – ի արխիվում պահպանված է այս հոդվածի հայերեն ինքնագիրը, որտեղից և տպագրվում է:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

          Գրվել է 1919 թ.: Տպագրվել է նույն թվականին «Գրական գեղարվեստական ալմանախի» 5 – րդ գրքում, էջ 131:

1920

ՊԱՅԾԱՌ էՋԵՐ

          Գրել է 1920 թ., ռուսերեն թարգմանությունը տպագրվել է նույն թվին «Братство» հանդեսում ( № 1, էջ 12 – 13): Տրվում է հայերեն թարգմանաթյունը: Թ – ի արխիվում պահպանված են այս հոդվածի սևագրությունից առանձին հատվածներ: Հոդվածի մի տարբերակը լույս է տեսել «Խորհրդային գրականություն» ամսագրում (1938, № 3 – 4), էջ 183 – 135:

ՎՐԱՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

          Տպագրվել է վրաց գրական ընկերության հրատարակած «Պոեզիայի օր» թերթիկում 1920 թ. մայիսի 7 – ին, վրացերեն: Տպագրվում է թարգմանությունը:

ԳՆԱՆՔ

          Գրել է 1920 թ. մայիսին Վրաց պոեզիայի և գրականության օրվա առթիվ: Տպագրվել է նույն թվի մայիսի 6 – ին «Նոր աշխատավորի» № 26:

          1. Նկատի ունի դաշնակցական և մենշևիկյան բարժուա – նացիոնալիստական «կառավարությունների» հրահրած հայ – վրացական պատերազմը 1918 թ.:

          2. Նկատի ունի դաշնակցական և մենշևիկյան կառավարությունները:

1921

ՀԻՐԱՎԻ ԱՂԱՅԱՆԸ ՄԵՌԱՎ

          Գրել է Ղ. Աղայանի մահվան տասնամյակի առթիվ: Տպագրվել է «Կարմիր աստղ», 1921, հուլիսի 3, № 100:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՆՏՅՈԻՐԱՅԻ ԴԵՄ

          Գրել է 1921 թվականին: Առաջին անգամ (ոչ լրիվ) տպագրվել է Հովհ. Թումանյանի մահվան առթիվ, «Մարտակոչի» 1923 թ. մարտի 27 – ի № 3 – ում: Ամբողջական տեքստի ֆոտոպատճենը՝ նույն թերթի ապրիլի 15 – ի № 41 – ում, որից և արտատպվում է:

          1. Հ. Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարյան ավանտյուրան, որն սկսվեց փետրվարի 13 – ին Դարալագյազում դաշնակցականների կազմակերպած զինված ելույթներով:

<Հ0Կ – Ի ԿՈՉԸ>

          Գրել է 1921 է. սեպտեմբերի վերջին, Հայաստանի Օգնության Կոմիտեի կազմակերպման առթիվ հրավիրված ժողովի հանձնարարությամբ: Կարդացվել և ընդունվել է նույն ժողովում: Թ – ի արխիվում պահպանվել է «Կոչի» ինքնագիրը: Տպագրվել է միաժամանակ մի քանի թերթերում:

          Արտատպվում է «Խորհրդային Հայաստան» թերթից (1921, սեպտեմբերի 20, № 182):

ՀՕԿ – Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԹԻՎ

          Գրել է 1921 թվականին ՀՕԿ – ի կազմակերպման ժամանակ: Առաջին անգամ տպագրվել է Հայաստանի օգնության կոմիտեի կենտրոնական վարչության «Հրավերակ» պարբերաթերթի 1925 թ. № 1 – ում:

ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ

          Գրել է 1921 թվին, Սովետական Ռուսաստանի մի քանի շրջաններում եղած սովի առթիվ բուրժուական և սպիտակգվարդիական թերթերում տպված ցինիկ, չարախինդ հոդվածների դեմ. Տպագրվել է «Մարտակոչ» 1923, ապրիլի 15, № 41 – ի հավելվածում:

ՆԱՄԱԿՆԵՐ

          Այս հատորում հրապարակվող նամակները, բացառությամբ № 37 – ի և և № 47 – ի, տպագրվել են Թումանյանի երկերի գիտական հրատարակության V և VI հատորներում: Բոլոր նամակները համեմատվել և ճշտվել են ըստ բնագրերի:

1. ԱՆՈՒՇԱՆԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 280:

          1. Անուշավան Աբովյան (1862 – 1988) – գյուղագիր, Թումանյանի պատանեկության շրջանի ընկերներից:

          2. Թ. գրագրի պաշտոնով կոնսիստորիայում աշխատել է 1887 թ. օգոստոսից մինչև 1892 թ. մարտի 22 – ը:

          3. Թիֆլիսի հրատարակչական ընկերությունը հիմնվել է 1880 թվականին: Թ – ն այդտեղ աշխատել է 1892 – 1898 թթ.:

          4. Մամբրե եպիսկոպոս Սանասարյան (1844 – 1892) – հետադեմ հոգևորական, 1889 – 1892 թվականներին եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդը:

          5. Մակար կաթողիկոս (1813 – 1891) – Կաթողիկոս է օծվել 1885 թվականին:

          6. Ըստ եկեղեցական պատմության եղել են ոչ թե 365, այլ 318 հայրապետներ:

          7. Բանաստեղծը հումորով և արտահայտվում իր երիտասարդության մասին:

          8. Մի սորում – մի շնչով, մի թափից, միանգամից:

          9. Խոսքն, ըստ երևույթիս, «Մուրճի» 1898 թ. № 5 – ում տպագրված «Սովի ժամանակից» զրույցի մասին է:

2. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 285:

          1. Խոսքը «Արություն և Մանվել» – ի 1893 թ. հրատարակության մասին է:

          2. Ակնարկում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքի սրբագրությունը:

          3. Պահպանողականների դեմ ուղղված՝ Աղայանի հիշյալ հոդվածը տես Մշ, 1893, դեկտեմբերի 21, № 28, «Նամակ խմբագրության» խորագրի տակ:

          4. Հայրիկ – Մկրտիչ Խրիմյան (1820 – 1907) – կաթողիկոս:

          5. Արիստակես Սեդրակյան (1844 – 1906) – արքեպիսկոպոս:

          6. Ֆիլիպ – Փիլիպոս Վարդազարյան: Տե՛ս 3 – րդ նամակի № 1 ծանոթագրությունը:

          7. Գեորգ 5 – րդ Սուրենյան (1846 – – 1930) – կաթողիկոս:

          8. Ակնարկում է Աղայանի 30 – ամյա գրական գործունեության 1892 թ. չկայացած հոբելյանը:

          9. Մեսրոպ Մելյան (1859 – 1941) – Թիֆլիսի թեմական տեսուչը: Մելի վրացերեն նշանակում է աղվես:

3. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/3գ:

          1. Փիլիպոս Վարդազարյան (1858 – 1985) – գրական – հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից:

          2. Լերմոնտովի «Մծիրի» պոեմը Թումանյանը թարգմանում էր գյուղում:

          3. Ակնարկում է Գ. Քաթիպայի «Շինականի երեկոյան երգը»:

          4. Ստեփան Սուլխանովի եղբայրը:

          5. Յարղուլյան – Փ. Վարդազարյանի մորեղբոր որդին:

          6. Տիկին Լիզա Թամամշյան – Փ. Վարդազարյանի քույրը:

          7. Սանդրո – Ալեքսանդր Ստեփանյան («Սև Սանդրո») – գրասեր գործակատար, մոլի մշակական:

          8. Տե՛ս 2 – րդ նամակի № 7 ծանոթագրությունը:

          9. «Բորչալվում» հոդվածը տե՛ս «Հորիզոն» հանդես, 1894 թ., գիրք առաջին, էջ 149 – 167:

4. ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 309:

          1. Բալայան Սեդրակ (Արսեն) (1866 – 1918) – ուսուցիչ, Բաքվի գրական «0ջախ» – ի հիմնադիրներից:

          2. Նազարեթյան Արամ – ուսուցիչ:

          3. Թ – ն առաջադրում էր կարիքավոր գրողներին ապահովելու և նրանց կողմնակի զբաղմունքից կտրելու պահանջը, մինչդեռ «Մշակը» դնում էր միայն գրական մեծ ճանաչում ունեցող և արդեն ծերացած գրողներին թոշակով ապահովելու հարցը (տե՛ս «Գրողներին օգնելու գործը» առաջնորդող հողվածը, Մշ, 1897, № 18):

5. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 388, էջ 8: Նամակի գրության ժամանակը որոշվում է Թ – ի հոր մահվան տարեթվով:

          1. Արսեն Ղլտճյան (1868 – 1944) – Թումանյանի ներսիսյանական ընկերներից, հետագայում Էջմիածնի միաբան:

          2. Բաքվի Մարդասիրական ընկերությունը 1895 թվականից տարեկան 800 – ական ռուբլի թոշակ է նշանակում Աղայանին, Շիրվանզադեին և Թումանյանին:

6. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/6 բ: Գրության ժամանակը որոշվում է նամակի մեջ հիշատակված Ղուշչունց Վարդանի մահվան դեպքով:

          1. Հայտնի չէ, թե խոսքն ի՞նչ միջոցների մասին է: 2. Ակնարկում է «Հազարան բլբուլը»:

7. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Մ. Թումանյանի ֆոնդ, № 275:

          1. Իշխանուհի Մարիամ Թումանյան (1870 – 1946) – մշակութային գործիչ, որը եղել է բանաստեղծի բարեկամուհին ու նրա երկերի հրատարակիչը:

          2. Ֆիլիպ – տե՛ս 3 – րդ նամակի № 1 ծանոթագրությունը:

          3. Ռուստեմ – Արիստակես Զարգարյան (1864 – 1935) – բժիշկ, գրական – հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից:

          4. Թումանյանը համագյուղացի քեռի Սիմոնից լսել է. «Վա՜յ վաթանը» («Արտուտի երգը»), իսկ Բաղո բիձուց՝ թռլոնի մասին («Թռլոնն ու մուկը»):

          5. Արևելքում հռչակված բազմահմուտ բժիշկ:

8. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Մ. Թումանյանի ֆոնդ, № 276: 1. Խոսքը բանաստեղծի կողմից վերջնականապես չմշակված «Թռլոնն ու մուկը» ավանդության մասին է, որն առաջին անգամ տպագրվել է՝ Հ. Թումանյան, «Գեղարվեստական երկեր», խմբ. Ե. Չարենցի, 1934, էջ 119 – 120:

9. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/7 ա: Գրության տարեթիվը (այս, ինչպես և հաջորդ նամակի) որոշվում է Կոլցովի «Сяду я за стол, да подумаю» բանաստեղծության Թումանյանի թարգմանության (1899) ժամանակով:

          1. Պապայան Նադեժդա (1869 – 1906) – նշանավոր հայ երգչուհի:

          2. Ինչպես երևամ է Փ. Վարդազարյանին՝ գրած հաջորդ նամակից, «Сяду я за стол» (բնագրում՝ «Раздумье селянина») բանաստեղծության «Տարազին» ուղարկած Թումանյանի թարգմանությունը գրաքննիչի կողմից 1899 թ. արգելվել է և տպագրվել է միայն 1900 թվականին (Տզ, № 45, էջ 66) «Գեղջուկի մտորմունքը» վերնագրով:

10. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 389:

          1. Ավետիք Իսահակյանը:

          2. Ակնարկում է հայ բարեգործների կողմից Բաքվի հայոց թատրոնին տրամադրված գումարը:

11. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/7 բ: Գրության տարեթիվը որոշվում է ըստ բովանդակության:

          1. Տե՛ս «Առակք Լաֆոնտենի», թարգ. Մեսրոպ Նուպարեանց, Թիֆլիս, 1899, էջ 233, «Չղջիկ, մացառ և բադ» առակը:

          2. Նկատի ունի իր «Անբախտ վաճառականներ» բալլադը:

          3. Խոսքը 1901 թվականին Մոսկվայում հրատարակված «Վտակ» գրական ժողովածուի մասին է (խմբագիր՝ Վ. Փափազյան), որտեղ տպագրվեց նաև Թումանյանի «Պոետն ու Մուսան»:

          4. Ալեքսանդր Մանթաշյան (1842 – 1911) – Անդրկովկասում հռչակված խոշոր դրամատեր, բարեգործ:

          5. «Միսս ուտողը, արյունս խմողը տմարդին չապավինի»:

12. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԴԱԹ, Մ. Թումանյանի ֆոնդ, № 279: Նամակի գրության տարեթիվը որոշվում է այդ ամոանը (1901 թ. հունիսի 20 – ից մինչև օգոստոսի 7 – ը) բուժման նպատակով բանաստեղծի Ուրավելում գտնվելու փաստով:

          1. Ղրըխքիսալով – Ախալքալակի Վարձիանի գյուղի կալվածատեր, որը դատի է տալիս պարտազանց գյուղացիներին, սակայն գործը շահելուց հետո՝ ազդեցիկ մարդկանց խորհրդով նրանց է զիջում պահանջած վարձի մի մասը,

13. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/10 բ:

          1. էսոսքը վերաբերում է Թ – ի «Հին կռիվը» պոեմին, որի մասին ասվում է նաև հաջորդ՝ օգոստոսի 6 – ի գրած նամակում:

          2. 1893 թ. Թումանյանը հեռացավ «Մուրճից», ապա սկսեց աշխատակցել միայն 1901 թվականից:

          3. Ավետիս Ղուկասյան – Բաքվի հարուստներից, որն իր անվամբ ստեղծած «Ղուկասյան ֆոնդ» – ից նպաստ էր տալիս հայ գրողներին:

14. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. վարդազարյանի ֆոնդ, 413/10 գ:

          1. Այդ թարգմանությունը մեզ անհայտ է:

          2. Մխիթար Տեր – Անդրեասյանի վկայությամբ Թումանյանն իրենից փոխարինաբար փող է խնդրել, իսկ ինքն առաջարկել է այդ հարցով դիմել հարուստ վաճառական Ավետիս Պողոսյանին, նրան հանձնելով իր երկերի հետագա հրատարակության գործը, որը և Թումանյանը մերժել է:

          3. Բանաստեղծ Սմբատ Շահազիզ:

          4. Շուշան – Փիլիպոս վարդազարյանի քույրը:

          5. Իշխանուհի – Մարիամ Թումանյան:

          6. Օլգա Թամանյանի վկայությամբ այդ ամառ իրենք մեկնել են ոչ թե Բոլնիս – Խաչեն, այլ Շամշուլդա գյուղը, ուր բնակվում էր Ղ. Աղայանի քույրը:

15. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրդ պահվում է ԳԱԹ, Փ Վարդազարյանի ֆոնդ, 413/10 ե:

          1. Բինե Ալֆրեդ (1857 – 1911) – ֆրանսիացի հոգեբան – ֆիզիոլոգ:

          2. Համլետն այդպես է բացականչում հոր ուրվականի հետ զրուցելիս (տե՛ս «Համլետ» անգի թարգմ. Հով. Խան Մասեհյան, Թիֆլիս, 1894, I արարված, տեսարան V, էջ 46):

          3. Փ. վարդազարյանին Բելի Կլյուչից գրած նախորդ՝ օգոստոսի 10 – ի նամակով, Թումանյանը նրան է ուղարկել նոր գրած «Ֆ – ին» («Ընկերիս») և «Տրտունջ» բանաստեղծությունները կարծիքի: Խոսքն այս վերջինի մասին է:

          4. Մարիա Մարկովնա – Մարիամ Թումանյան:

16. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում:

          1. Վարյա – Վառվառա Խանդամիրյան (հետագայում՝ տիկին Մանանդյան), ուսուցչուհի, Թումանյանի հետ ծանոթացել էր 1900 թվականին:

          2. Տե՛ս Зудерман Герман, «Да здравствует жизнь», драма в 5 – и действ., Москва, 1902 г.

          3. Ըստ հունական դիցաբանության, Օլիմպիոս սարի գագաթին բնակվում էին օլիմպիական 12 աստվածները: Նրանց վեհագույնը՝ Զևսը ուներ իր գահը, իսկ մյուսները բազմում էին նրա շուրջը ոչ թե ըստ ավագության, այլ ինչպես որ պատահեր: Այստեղից էլ՝ «օլիմպիական աստվածների անկարգությամբ նստեցինք» արտահայտությունը, որ փոխաբերական իմաստով նշանակում է նստել խառնիխուռն:

17. ԼԵՈԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)

          Սևագիր ինքնագրի ֆոտոպատճենը պահվում է Թումանյանի տուն – թանգարանում ( № 17): Նամակն անավարտ է և անստորագիր:

          1. Լեո – Առաքել Բաբախանյան (1860 – 1932) – ականավոր պատմաբան, հրապարակախոս, գրող և գրականագետ:

18. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 882: Նամակն անավարտ է և անստորագիր:

          1. Ակնարկում է «Մշակի» հալածանքը «Վերնատան» անդամների, մասնավորապես իր նկատմամբ:

          2. 1908 թ. «Բանաստեղծություններ» ժողովածուն:

          3. 1902 թ. հոկտեմբերին Յու. Վեսելովսկուն գրած նամակում Թումանյանը աննպաստ կարծիք է հայտնում իր նախորդ շրջանի բանաստեղծների (Ս. Շահազիզ, Գամառ – Քաթիպա) մասին և դրանից հետո տագնապում, թե վրդովված Շահազիզը կարող է կտրել Աբովյան – Նազարյան ֆոնդից իրեն տրվող թոշակը:

          4. Նիկոլ Աղբալյան (1875 – 1947) – գրականագետ, դաշնակցական կառավարության լուսավորության մինիստր:

          5. Դերենիկ Դեմիրճյան (1877 – 1956):

          6. Լևոն Շանթը (1869 – 1951) ավարտելով Մյունխենի առևտրական կուրսերը, վերադարձել էր Թիֆլիս և գրում էր իր «Եսին մարդը» դրաման:

19. ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Ս. Շահազիզի ֆոնդ, 74 – II:

          1. Ակնարկում է 1902 թ. հոկտեմբերին Յու. Վեսելովսկուն գրած նամակը:

          2. Այդ թվականին է Թումանյանը գրել «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», ինչպես նաև հիմնավորապես վերամշակել «Անուշը»:

20. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում:

          1. Խանդամիրյաններին այցելելիս, Թումանյանն օգնում էր օրիորդին աշակերտ ուհիների տետրերն ուղղելու:

          2. Օքմի – մարդ:

          3. Խրիմյան Հայրիկ:

21. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/11 ա:

          1. Այս ոտանավորն առաջին անգամ տպագրվել է Ե. Թոփչյանի «Լույս» օրացույց – հանդեսում, 1904 թ.:

          2. Վարդազարյանը մոռացել է, որ 1902 թ. Բելի Կլյուչից օգոստոսի 10 – ի նամակով ուղարկած Թումանյանի առաջին՝ «Ֆ – ին» («Ընկերիս») բանաստեղծությունը նվիրված էր հենց իրեն՝ Ֆիլիպին:

          3. Բանաստեղծն ակնարկում է «Սասունցի Դավիթը» պոեմի II մասի տպագրության հետ կապված ծախքերը, որն իր վրա էր վերցրել Բաքվի Հրատարակչական ընկերությունը:

22. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/11 գ:

          1. Տե՛ս Նիցշե, «Այսպես խոսեց Զրադաշտը», մաս I, Թիֆլիս, 1914:

          2. «Դու քո ճամփեն գնա, քույրիկ» բանաստեղծությունից:

          3. Շոպենհաուեր Արթոր (1788 – 1860) – գերմանացի պեսիմիստ փիլիսոփա:

23. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/11գ:

          1. Դավիթ – Վարդազարյանի քրոջ՝ Մարապայի ամուսինը:

          2. Վարդազարյաններն այդ ամառ որոշել էին Շուլավերում հողամաս և այգի գնել:

24. ՖԻԼԻՊ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/13:

          1. Ակնարկում է 1905 թ. հեղափոխությունը:

25. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/15 ա:

          1. Երկտողը բերված է «Տրտունջ» բանաստեղծությունից:

          2. Տե՛ս Հ. Սենկևիչ, «Երկու հովիտ» – հնդկական լեգենդ, թարգմ. Ջ. Տեր – Գրիգորյան, Տզ, 1915, № 8 – 9, էջ 107 – 108:

          3. Թումանյանի այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Հուշարար» – ի փետրվարյան համարում:

          4. «Լուսաբեր» – հայոց լեզվի 1907 – 1920 թթ. գործող տարրական ուսուցման դասագիրք, որը կազմել էին Ստ. Լիսիցյանը, Հ. Թումանյանը և Լ. Շանթը:

          5. Թումանյանը «Հասկերի» գլխավոր աշխատակիցն էր:

26. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Մ. Թումանյանի ֆոնդ, № 294:

          1. Նամակի գրության թիվը որոշվում է այդ ամռանը Մ. Թումանյանի Աբաս – թումանում լինելու փաստով:

          2. Միշա – Մարիամ Թումանյանի որդին:

27. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

          Անստորագիր ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում:

          1. Զվոլյանսկին, որ նշանակված էր դաշնակցության գործի քննությամբ զբաղվող սենատի հատուկ ատյանի անդամ, դատավարության ընթացքում հիվանդանում և վախճանվում է: Այդ պատճառով գործը մի քանի օրով հետաձգվում է:

          2. Խոսքը Լըժինի կեղծիքների մասին է, որոնք բացահայտվեցին դատավարության ընթացքում:

          3. Գիգա – Աշխեն Թումանյանի ամուսինը:

          4. Տե՛ս Рагозина З. А. – «История Ассирии», СПБ, 1902, «История Мидии», СПБ, 1903,

          5. Պետք է. լինի՝ Р. Андерсон, «История вымерших цивилизаций Востока», перевод с англ. Москва, 1898.

          6. Նկատի ունի Նվարդի արագախոսությունը, որը խանգարում էր բառերի ճիշտ և հստակ արտասանելուն:

28. ՕԼԳԱ Եվ ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

          Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում:

          1. «Գուտտենբերգ» – մասնավոր գրախանութ Թիֆլիսում, ուր վաճառքի էր հանձնում իր գրքերը Թումանյանը:

          2. Ստ. Լիսիցյան (1865 – 1947) – նշանավոր մանկավարժ, գրական – հասարակական գործիչ, թարգմանիչ: 1905 – 1916 թթ. «Հասկեր» – ի հրատարակիչն ու խմբագիրը: «Վարժարան» – 1882 – 1884 թվականներին Թիֆլիսում հրատարակվող մանկավարժական ամսագիր:

          3. Թումանյանն ակնարկում է իր «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» – ն և ռուս – պարսկական պատերազմը» ձեռագիր անավարտ աշխատության մասին:

          4. Խոսքը Մուշեղ Աղայանի 1912 թ. հրատարակած և Թումանյանին ուղարկած «Правильное ударение» բառարանի մասին է:

          5. Ղ. Աղայանի աղջկան ու կնոջը:

29. ՊՐՈՖ. ՄԱՌԻՆ

          Ինքնագիրը պահվում է Լենինգրադում (ГАИМК, кабинет Н. Я. Марра В № 1460, л. 1), իսկ ֆոտոպատճենը, որից արտատպվում է ամբողջական տեքստը, մեզ է տրամադրել գրականագետ Պիոն Հակոբյանը:

          1. Նիկոլայ Յակովլեիչ Մառ (1864 – 1934) – ականավոր հայագետ, ակադեմիկոս:

          2. Բուդաղյան Արսեն – Մոսկվայի հայ հարուստներից:

          3. Ստեփան Մամիկոնյան (1859 – 1922) – հասարակական գործիչ, մասնագիտությամբ իրավաբան:

          4. 1911 թ. Գևորգ V Սուրենյանն ընտրվել էր կաթողիկոս և 1912 թ. գարնանը մեկնել Պետերբուրգ՝ հաստատվելու:

30. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ – ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 410:

          1. Մեսրոպ Տեր – Մովսիսյան (1864 – 1939) – եպիսկոպոս, հայտնի է իր «Ցուցակագրություն հայոց ձեռագրերի» աշխատությամբ:

          2. Բանտարկությունից ազատվելու առիթով:

          3. Դատաքննության մանրամասնությունների մասին:

          4. Համբարձում Մելիքյան (1861 – 1932) – «Հորիզոն» թերթի հրատարակիչը:

          5. Եփրեմ եպիսկոպոս:

          6. Հայ գրքի տպագրության 400 – ամյակը:

          7. Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի հիմնադիրները:

          8. Թումանյանի ավագ որդին՝ Մուշեղը ուսանում էր Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետամ:

          9. Արտիկ – Արտավազդ – Թումանյանի երկրորդ որդին:

31. ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ – ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 409:

          1. Գալուստ Տեր – Մկրտչյան (Միաբան) (1860 – 1918) – նշանավոր հայագետ, բանասեր, Էջմիածնի «Արարատ» ամսագրի խմբագիր»

          2. Տե՛ս «Հորիզոն», 1912, մայիսի 2, № 91, «Հայագիտության ազգային ֆոնդը»:

32. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 325:

          1. Հին զրույցը, որի մասին ակնարկում է բանաստեղծը, «Հազարան բլբուլն» է:

          2. Երաժշտական ընկերության առաջին ընդհանուր ժողովը կայացել է 1912 թ. դեկտեմբերի 30 – ին, ուր և ընթերցվել է բանաստեղծի այս ողջույնի նամակը: Ժողովում ընտրվել է վարչություն, որի անդամներն էին՝ Յուլիա Սպենդիարյան, Նունե Դոլուխանյան, Ս. Մելիքյան, Հ. Հովհաննիսյան, Վարդիկյան, Միրզոյան և Վրույր:

33. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴԱՅԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 343: Դրության ժամանակը որոշվում է ծրարի վրայի փոստային կնիքով:

          1. Ցոլակ Խանզադան (1886 – 1935) – գրականագետ, 1922 – 1931 թթ.

          Երևանի համալսարանի դասախոս:

34. ՄԱՐԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 300: Գրության ժամանակը որոշվում է հասցեատիրոջ կողմից նամակի առաջին էջի ձախ անկյունում նշած թվականով:

          1. Մարգար Ավետիսյան (1880 – 1937) – մշակութային գործիչ, գրող:

35. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/19 ա: Գրության թիվը որոշվում է Հայ գրողների կովկասյան ընկերության կոչով, իսկ ամիսը՝ Տաճկահայաստանում կատարված մասսայական կոտորածներով:

          1. Հայ գրողների ընկերության կոչը տե՛ս Հթ, 1915, ապրիլի 21, № 85:

36. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ – ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 336: Նրա առաջին էջի վերևում Թ – ի ձեռքով սխալմամբ թվագրված է 1915, պետք է լինի՝ 1916:

          1. Հեղինե Մելիք – Հայկազյան – ուսուցչուհի, Թումանյանի լավագույն բարեկամուհին:

          2, 3. Վանում Թ – ն եղել է 1915 թ. հունիսին, իսկ Էջմիածնում՝ հալիս – օգոստոսին:

          4. Ռոստամը սպանվել է գյուղում, անձնական թշնամության պատճառով, 1915 թ. սեպտեմբերի 16 – ին, իսկ Արտաշեսը՝ 1916 թ. հունվարի 23 – ին, պատերազմում»

          5. Վահանը արևմտյան ճակատում էր, Արշավիրը՝ հիվանդանոցում:

          6. Բնակավայր Բաթումիի մոտ:

          7. Հոբ Երանելի – ըստ Աստվածաշնչի Հուս երկրռւմ ապրել է Հոբ անունով մի աստվածավախ, արդար և բարեսիրտ մարդ: Նա իր ընտանքն ու ունեցվածքը կորցնելուց և բազում զրկանքների ենթարկվելուց հետո էլ՝ աստծուց գոհ բացականչում էր – օրհնյալ ըլլա Տիրոջ կամքը: Ըստ ավանդության Հոբն անցել է երանեյիների շարքը և դարձել տոկունության ու համբերատարության խորհրդանիշ (տե՛ս «Աստուածաշունչ», գիրք Յոբայ, գլուխ Ա. 21):

          8. Տե՛ս Թ – ի «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ – Նովայի սերը» գրքույկը, Թիֆլիս, 1916:

          9. Տիգրան Բեգզադյան – Հեղինեի ամուսինը: 10. Վառուշ – Հեղինեի աղջիկը:

37. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 319:

          Տպագրվել է «Բանբեր Երևանի համալսարանի», 1968, № 2, էջ 164 – 165, գրականագետ Ա.Ինճիկյանի ծանոթագրություններով:

          Արտատպվում է «Բանբերից»:

          1. Զապել Եսայանը (1876 – 1942) մեծ եղեռնից մազապուրծ, մի քանի ամիս աստանդական կյանք վարելուց հետո, Բուլղարիայի և Ռումինիայի վրայով, 1915 թ. նոյեմբերին անցնում է Կովկաս և ապաստան է գտնում Թիֆլիսում, ուր տեղի հայ գրական մտավորականությունը, մասնավորապես Թումանյանը, ջերմ ընդունելություն և ուշադրություն են ցույց տալիս տարագիր հայ գրագիտուհուն: Իր հուշերում Զ. Եսայանը խոր հուզմունքով է պատմում Թումանյանի մտերիմ, հոգատար վերաբերմունքի մասին:

          2. Խոսքը քիմիկոս – ինժեներ Մխիթար Տեր – Անդրեասյանի մասին է, որ Թումանյանի գրական բարեկամներից էր:

          3. Հայ ազգային – ազատագրական շարժման հերոս զորավար Անդրանիկը 1916 թ. ապրիլին, ռազմաճակատից վերադարձել էր Թիֆլիս և այդ ժամանակ (1916 թ. օգոստոսին) գտնվում էր Հյուսիսային Կովկասում:

          4, 5. Տե՛ս 36 – րդ նամակի № 4 ծանոթագրությունը:

          6. Թումանյանը Էջմիածին է մեկնում 1915 թ. հուլիսի 29 – ին և մնում է այնտեղ մինչև սեպտեմբերի 15 – ը: Էջմիածնում նա զբաղված էր գաղթականության և որբերի տեղավորման ու խնամքի գործով,

          7. Խոսքը վերաբերում է Թումանյանի նախաձեռնությամբ 1917 թ. հիմնված Հայկազյան ընկերության նախապատրաստական աշխատանքներին, որ սկսվել էին 1916 թվականի գարնանից: Ընկերության ծրագիրը շատ մեծ էր. հայ գրականության, արվեստի և գիտության գործիչների ապահովությունը, հայկական համալսարան և ակադեմիա հիմնելը: Հիշյալ խորհրդակցությունը տեղի է ունեցել 1916 թ. հունիսի 2 – ին, Թումանյանի բնակարանում: Այդ առթիվ նույն թվականի հունիսի 3 – ին գրականագետ և թարգմանիչ Տիգրան Հովհաննիսյանին գրած նամակում, անդրադառնալով «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հոդվածին, Թումանյանը գրում է. «Գրականություն ասելով, բառի րնդարձակ մտքով եմ ասում՝ և՛ գիտություն, և՛ գեղարվեստական գրականություն, և՛ հրապարակախոսություն: Թող գրականությունը համարվի ազգային – կուլտուրական պաշտոնեություն և նրա մարդիկ պաշտպանված լինեն ազգի կողմից... Երեկ երեկո ինձ մոտ մի փոքրիկ խորհրդակցություն կար. խոսեցինք էդ մասին: խնդիրը սկզբում լայն էինք դրել՝ ազգային կուլտուրայի պաշտպանություն, բայց շուտով զգացինք, որ գոնե առայժմ, էդ դժվար է և ավելի լավ է կենտրոնանանք գրականության վրա... » («Երկերի ժողովածու», 1945, հ. V էջ 413):

38. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴԱՅԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 346:

          1. «Շունն ու Կատուն» գրվել է 1886 թվականին:

          2. «Գութանի երգը» և «Մարոն» գրվել են 1887 թ.:

          3, «Հոգուս հատոր» բանաստեղծությունը առաջին անգամ Թումանյանի կենսագրության հետ տպագրվել է Եղ. Թոփչյանի «Լույս» օրացույցի 1905 թ. հավելվածում:

          4. Թումանյանն այդ ժամանակ արգելեց նշելու իր գրական գործունեության 30 – ամյակը, սակայն 1919 թ. փետրվարի 20 – ին նշվեց նրա ծննդյան 50 – ամյակը:

          5. Թ – ի գրախոսականը Աճաոյանի «Գավառական բառարան» – ի մասին տե՛ս «Գործ», 1917, № 7 – 8:

          6. Բանաստեղծն ակնարկում է Հայ գրողների կովկասյան ընկերության կանոնադրությամբ նախատեսված ամսագրի հրատարակությունը, որը չիրագործվեց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով:

39. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴԱՅԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 347:

          1. Արամ Առաքելյան (1870 – 1933) – ուսուցիչ, Թումանյանի մտերիմ ընկերը Ներսիսյան դպրոցից:

          2. Տե՛ս «Աղբյուր», 1890, № 7:

          3. Տե՛ս այս հատորի № 38 նամակը:

          4. 1892 թվականին:

          5. Ռ. Պատկանյանի արձանի բացումը տեղի է ունեցել Ն. Նախիջևանում, 1901 թ. սեպտեմբերի 23 – ին:

          Այդ առթիվ Թումանյանը Պատկանյանի «Հեռացել եմ իմ հայրենի աշխարհից» բանաստեղծության նմանությամբ գրում է իր՝ հեռագիր բանաստեղծությունը և ուղարկում փոստ:

                              Կգան, կանցնեն շատ շատ ամիս ու տարի,

                              Չի մամռոտիլ գերեզմանը այդ քարի,

                              Եվ տանջալի նորա խաչը սրբազան,

                              Նորա անուն միշտ կմնան անսասան:

Հաջորդ օրն իմանում է, որ իր այղ հեռագիրը չի ընդունվել, որովհետև արդեն երեք ամիս արգելված է եղել հայերեն հեռագրերի ընդունումը: Եվ նա միայն հոկտեմբերի 5 – ին, նամակով Գրիգոր Չալխուշյանին է ուղարկում այդ բանաստեղծությունը:

          6. Շահազիզի գրական գործունեության 30 – ամյակը նշվել է 1892 թ., սակայն նրան հղած Թումանյանի ուղերձը մեզ անհայտ է:

          7. Տե՛ս 19 – րդ նամակի № 1 ծանոթագրությունը:

40. ՀՐԱՉՅԱ ԱՃԱՈՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 292:

          1. Հրաչյա Աճաոյան (1876 – 1953) – ակադեմիկոս – լեզվաբան:

          2. Հայկազյան ընկերության մասին տե՛ս 37 – րդ նամակի № 7 ծանոթագրությունը:

41. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ № 405: Գրության ժամանակը որոշվում է Թ – ի ծննդյան 50 – ամյակի տարելիցով:

          1. Հակոբ Սառիկյան (1872 – 1948) – Վլադիկավկազում քահանա, ապա ուսուցիչ և թարգմանիչ:

          2. Սառիկյանի ավագ որդու՝ Խորենի մահվան մասին:

          3. Թումանյանի որդին՝ Արտավազդը սպանվել է Վանի նահանջի ժամանակ 1918 թվականին:

42. ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼՈԻՆ

          Ինքնագիրը պահվում է Վաստանի պետական արխիվում, № 92, իսկ ֆոտոպատճենը՝ Թումանյանի տուն – թանգարանում:

          1. Դավիթ Կլդիաշվիլի (1862 – 1931) – վրաց անվանի գրող:

43. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում:

          1. Մուշիկ – Մուշեղ Աղայան:

          2. Ռևկոմին տված դիմումը տե՛ս այս հատորի № 44 նամակը, իսկ Լենինին ուղարկածը՝ դեռևս չի հայտնաբերվել:

          3. Հովիկ – Աշխեն Թումանյանի որդին:

          4. Մարուսյա – Մուշեղի կինը, որ Կարսում մնացել էր գերի:

          5. Շաղիկ – իսկական անունը՝ Անահիտ: Մուշեղի ավագ դուստրն է, Թումանյանի՝ թոռը:

          6. Հովհաննես Տեր – Մարտիրոսյան – Օլգա Թումանյանի խորթ հայրը:

          7. Տե՛ս 27 – րդ նամակի № 3 ծանոթագրությունը:

          8. Մովսես Աջեմյան – իրավաբան, Աշխեն Թումանյանի ամուսնու ազգականը:

          9. Դերենիկ Դեմիրճյան:

          10. Արեգ – Թ – ի չորրորդ որդին:

          11. Կարաբեքիր փաշա – տաճկական բանակի հրամսւնատւսր:

          12. Դանուշ – Ալեքսանդր Շահվերդյան (1882 – 1937) – պետական – կուսակցական գործիչ:

44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՎԿՈՄԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 361,

45. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 320: 1. Ստեփան Լիսիցյանի որդին:

46. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ № 384:

          1. Չուչիկ – Ավ. Իսահակյանի որդու՝ Վիգենի փաղաքշական անունը:

          2. Ավ. Իսահակյանի կինը:

47. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Չոպանյանի ֆոնդ, 2658/1: Առաջին անգամ տպագրվել է՝ «Թումանյան, ուսումնասիրություններ և հրապարակումներ», 1964, հ. I, էջ 387 – ՑՏ9, նամակ № 88:

          1. Արշակ Չոպանյան (1872 – 1954) – հասարակական և մշակութային ականավոր գործիչ, գրող և գրականագետ:

          2. 1921 թվականի սեպտեմբերին Թումանյանը եկել էր Երևան՝ մասնակցելու Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) հիմնադիր ժողովին:

          3. Ալեքսանդր Մյասնիկյանը Հայաստանի Ժողկոմխորհի նախագահն ու ռազմական գործերի կոմիսարն էր:

          4. ՀՕԿ – ի կազմակերպման վերաբերյալ ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետը հրապարակվեց 1921 թվականի սեպտեմբերի 28 – ին, իսկ համայն աշխարհի հայությանը ուղղված ՀՕԿ – ի կոչը՝ սեպտեմբերի 29 – ին:

          5. Թումանյանը Պոլիս մեկնեց 1921 թ. հոկտեմբերին:

          6. Բանաստեղծն ակնարկում է գրականության և արվեստի աշխատողներին կենսաթոշակով ապահովելու վերաբերյալ ժողկոմխորհի ընդունած դեկրետը, որը հրապարակվեց 1921 թ. հոկտեմբերի 26 – ին, «Խորհրդային Հայաստան» թերթի № 205, էջ 4:

          7. Պողոս Նուպար փաշա (1851 – 1930) – քաղաքական – հասարակական գործիչ:

48. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

          Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում:

          1. Համլիկը Պուլսի վրայով գնում էր Փարիզ Սորբոնի համալսարանում ուսանելու:

          2. «Բանաստեղծություններ» ժողովածուն, որ լույս տեսավ Կ. Պոլսում, 1922 թվականին:

          3. Լևուսը բժիշկ Արիստակես Զարգարյանի որդին է, որը Համլիկի հետ ուսանել է Փարիզում:

          4. Գրիշա – բժիշկ Գրիգոր Սաղյանը (1880 – 1937), Թ – ի մտերիմներից:

          5. Արտաշես Կարինյան (1886) – ակադեմիկոս – գրականագետ, հասարակական գործիչ:

49. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ

          Ինքնագրի ֆոտոպատճենը պահվում է Թումանյանի տուն – թանգարանում:

          1. Ալեքսանդր Մյասնիկյան (1886 – 1925) – պետական – կոուսակցական ականավոր գործիչ, գրականագետ:

          2. Խոսքը թղթադրամները չերվոնեցով փոխարինելու մասին է:

50. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

          Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ № 394:

          1. Մակինցյան Պողոս (1884 – 1937) – գրականագետ, հասարակական գործիչ:

          2. Նկատի ունի 1922 թ. Կ. Պոլսում տպագրված իր «Բանաստեղծություններ» ժողովածուն:

          3. Ներսես V – Ներսես Աշտարակեցի:

          4. Ջալալյան Սարգիս (1810 – 1879) – հոգևոր հետադիմական գործիչ: Եղել է մի շարք թեմերի առաջնորդ: Տպագրել է «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» (1858) աշխատությունը:

          5. Կալֆ Վիլլեմ (1622 – 1693) – հոլանդական մեծ նկարիչ:

          6. Բրոկկաուզ Ֆ. Ա. – գերմանացի հրատարակիչ, որը ռուս տպագրող Ի. Ա. Եֆրոնի հետ 1890 – 1904 թթ. հրատարակեց «Энциклолбдический словарь» – ը 43 հատորով:

          7. «Գրաֆիշե Կունստ» – «Գրաֆիկական արվեստ», «Մոդեռն Կունստ» – «ժամանակակից արվեստ», Գերմանիայում հրատարակված ալբոմներ:

          8. Միլիոները պետք է հասկանալ բոներով:

          9. Բանաստեղծն ակնարկում է «Նորք», Երևան, գիրք առաջին, 1922, էջ 93 – 95 – ում տպագրված «Սիրիուսի հրաժեշտը», իր մի քանի քառյակների և Խաքանիից կատարված թարգմանությունների մասին:

          10. Գրիմմ եղբայրներ (Հակոբ՝ 1785 – 1863 և Վիլհելմ՝ 1787 – 1859) գերմանացի նշանավոր գիտնականներ, որոնք առաջին անգամ հավաքել, մշակել և հրատարակել են ազգային ժողովրդական հեքիաթները:

          11. Նկատի ունի Վ. Տերյանի Կ. Պոլսում 1923 – 25 թթ. հրատարակված Երկերի ժողովածուն չորս հատորով,

          12. Խոսքը վերաբերում է հայերենի 1922 թ. ուղղագրական բարեփոխումներին: