Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

          Մայիսի 15 – ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի ու ցեղի խտրության, Հայ Գրողների Ընկերության առաջնորդությամբ վարդերով ու երգերով գնում է բաց անելու Սայաթ – Նովայի մահարձանը: Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ:

          Էս տեսակ մի պայծառ գերեզման է Սայաթ – Նովայի գերեզմանը, ամբողջովին հաշտություն ու սեր է բուրում, ու միշտ էլ ժպտալու է ամենքին, ու միշտ էլ կրկնելու է ամենքին.

                              «Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝

                              Աստվա՛ծ սիրն՛, հոքի սիրե՛, յա՛ր սիրե՛...

                              Աստված դիփանանցըն մին հոքի էրիտ՝

                              Աղկատ սիրե՛, ղոնաղ սիրն՛, տար սիրն... »2:

          Միշտ կենդանի մի գերեզման, և կենդանությունը պայծառ, քնքույշ ու ազնիվ: