Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

          Հայկական գրի ու գրականության մեծ տոնը հայությունը հավերժացնում է երկու ֆոնդով – դպրոցական և գրական:

          Դպրոցական ֆոնդի հիմքը իր անձնական մի բանի հազար ոուբլով դրել է հանգ «ուցյալ» Իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական ֆոնդի խնդիրը մի քսան տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի ինտելիգենցիան ու մի քանի անգամ փորձ արավ իրագործելու, բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի:

          Անցյալ տարի երկուսն էլ, մինը էջմիածնի, մյուսը Թիֆլիսի

          հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ հաստատվեցին ու կյանք առան:

          Մեր ազգային – կուլտուրական հառաջադիմության համար երկուսի կարևորությունն ու մեծությունն էլ էսօր դժար թե կարողանանք չափել ու որոշել:

          Երևակայեցեք թե հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից հայ վե՜ր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բեր[ի՝ ] դնելու իր ազգի վերածնության մեծ գործի վրա:

          Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում:

          Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն – կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում: Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի էդ կուլտուրական ուժին, մենք կարող ենք էդպես լինել և պետք է լինենք: Դրա հետ միասին էս տոնն էլ էնքան մեծ առիթ է ու ներկա հանգամանքներն էլ էնքան նպաստավոր, որ հաջողությանը կասկածելու ոչ մի պատճառ, չկա:

          Չէ՞ որ մենք գանգատվել ենք, թե մեզ հնարավորություն չեն. տալիս, ահա և պատշաճ օրը և ամեն իրավունք ու ազատություն:

          Վեհափառ կաթողիկոսի հսկողության ու հովանավորության տակ են հայոց դպրոցները, դպրոցական ֆոնդի իրավունքն էլ տված է նրան և գտնվում է նրա հսկողության տակ, իսկ գրականությունը, որ ոչ ոքի հովանավորության տակ չի և չի էլ կարող լինել, ունի իր ազատ ու անկախ Ընկերությունը, օրինավոր կանոնադրությունով և իր առանձին ֆոնդը: Գումար հատկացնողները առաջուց պետք է որոշեն ու նշանակեն, թե ինչքան են հատկացնում որին – դպրոցին և գրականությանը – երկուսը միասին մեր ազգային վերածնությանը:

          Իսրայելի մարգարեն երբեմն մարգարեանում է իր ժողովրդի ցրված ու ցամաքած ոսկորների վրա, կենդանության շունչ էր կանչում նրանց վրա, և չոր ոսկորները մարմին ու շունչ էին առնամ, ու նորից երկրում կանգնում էր նորոգված Իսրայելի ժողովուրդը:

          Մեր ժողովրդից էլ երկար դարերի տառապանքից ու տանջանքից հետո թեև գրեթե ոսկորն է մնացել ցրված աշխարհքի երեսովը մին, բայց մեր ոսկորն էլ էն ոսկրիցն է, որ ընդունակ է կյանք ու շունչ առնելու ու վերկենալու մարգարեական ձայնի վրա: Եվ ահա մեզ էլ էսօր կանչում է մեզ գիր ու գրականություն տվողների Սահակ – Մեսրոպի ու նրանց հոգեշունչ հետնորդների, մեր բազմաթիվ հոյակապ ուսուցիչների ու գրողների միահամուռ մարգարեական ձայնը: Եզեկիելի ձայնի նման, – «Եւ տաց զոգի իմ ի ձեզ, և լինիջիք կենդանի, և եդից զձեզ երկրի ձերում» 1...

          Եվ ամեն մի հայ պիտի լսի էս մարգարեական ձայնը հայոց գրի ու գրականության մեծ տոնի օրը ու պիտի թնդա էս ձայնից: