Հրատարակչության Կողմից

1969 թ. լրանում է հայ ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100 - ամյակը։ Այդ հոբելյանի առթիվ «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայում Թումանյանի երկերի ժողովածուն, չորս հատորով։

Ներկա հրատարակությունը նպատակ ունի մասսայական ընթերցողին հանձնել հանճարեղ բանաստեղծի գրական ժառանգությունը իր հիմնական կողմերով։ Չորսհատորյակի մեջ մտնում են Թումանյանի գրեթե բոլոր ավարտված գեղարվեստական ստեղծագործությունները, թարգմանությունները, քննադատական և հրապարակախոսական հոդվածների մեծ մասը և հատընտիր նամակները ( անավարտ գործերից ժողովածուի մեջ տեղ են գտել միայն «Հազարան բըլբուլ» պոեմը և «Սասունցի Դավիթը» պոեմի երկրորդ մասի սկիզբը, նկատի ունենալով այդ երկերի բացառիկ կարևորությունը )։ Երկերի ժողովածուից դուրս կմնան Թումանյանի անավարտ և անմշակ գեղարվեստական երկերը, ֆրագմենտներն ու գրառումները, որոշ ստեղծագործությունների նախնական տարբերակները, մի շարք հոդվածներ, գրողի նամակների մեծ մասը։ Այս բոլոր նյութերի հավաքումն ու հրապարակումը՝ համապատասխան տարբերակներով ու տեքստային տարբերություններով, մանրամասն կոմենտարներով - երկերի ակադեմիական հրատարակության գործն է։ Թումանյանի ժառանգությունն այդ սկըզբունքով արդեն մեկ անգամ հրատարակվել է վեց հատորով. Հայկական ՍՍՀ, գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից պատրաստված այդ հատորները Հայպետհրատը լույս է ընծայել 1940 - 1959 թթ. ընթացքում։ Թումանյանի երկերի նոր ակադեմիական, իրոք լիակատար ժողովածուի հրատարակությունը, որը պահանջում է նախապատրաստական մեծ աշխատանք, - ապագայի գործ է։

Թումանյանի երկերի ներկա հրատարակությունն ունենալու է հետևյալ կազմը՝.

Աոաջին հատոր - Պոեմներ և բալլադներ,

Երկրորդ հատոր - Բանաստեղծություններ,

Երրորդ հատոր - Գեղարվեստական արձակ,

Չորրորդ հատոր - Հրապարակախոսություն և քննադատություն, նամակներ։

Ներկա ժողովածոտւմ զետեղված բոլոր երկերի տեքստերը նորից ստուգվել են՝ համեմատվելով Թումանյանի կենդանության ժամանակ եղած հրատարակությունների և պահպանված ձեռագրերի հետ, մտցվել են մի շարք ճշտումներ։

Նկատի ունենալով Թումանյանի ստեղծագործության մեջ պոեզիայի մեծ ձևերի (պոեմ, բալլադ ) առաջատար նշանակությունը, կազմողները նպատակահարմար են գտել «Երկերի ժողովածուն» բացել այդ գործերով, իսկ քնարական բանաստեղծությունները հավաքել երկրորդ հատորում ( ի դեպ, Թումանյանի երկերն այդպիսի դասավորությամբ են հրատարակվել նաև. 1934 թ. Ե. Չարենցի խմբագրությամբ լույս ընծայված «Գեղարվեստական երկեր» ժողովածուի մեջ )։

Հատորներում երկերը խմբավորված են ժանրային սկզբունքով, իսկ բաժինների ներսում՝ դասավորված են ժամանակագրական կարգով։ Ցուրաքանչյուր հատորի մեջ զետեղվում են նաև տվյալ ժանրի բնագավառում Թումանյանի կատարած թարգմանությունները։

Առաջաբանը գրող - ակադեմիկոս Ստեփան Զորյանը գրել է մահվանից քիչ աոաջ՝ ներկա հրատարակության համար։